Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 15:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Քանի որ կարիքավորներն անպակաս են լինելու երկրի վրա, դրա համար էլ այս բանը պատվիրելով՝ ասում եմ. “Առատաձե՛ռն եղիր քո աղքատ և տառապյալ եղբոր նկատմամբ, որը ապրում է քո երկրում”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Քանի որ երկրի վրա աղքատ մարդ չի պակասի, դրա համար էլ պատվիրում եմ քեզ ու ասում. “Ձեռքդ բա՛ց քո երկրում գտնվող աղքատ և կարիքավոր եղբորդ”։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 15:11
17 Խաչաձեւ Հղումներ  

Յոթերորդ տարում պիտի թողնես, որ այն հանգստանա։ Ինքնաբույս բերքը թող ուտեն քո ազգի աղքատները, իսկ դրանից ավելացածները՝ վայրի գազանները։ Այդպես կվարվես քո այգու և քո ձիթաստանի հետ։


Ով ողորմություն է տալիս տնանկին, փոխ է տալիս Աստծուն, ըստ տվածի՝ Աստված նրան պիտի հատուցի։


Հարուստն ու աղքատը նման են իրար. Տերը երկուսին էլ այցելում է։


Ձեռքը բաց է աղքատներին, և բաժին է տալիս խեղճերին։


մարդու հանդեպ բռնություն չի կատարում, պարտապանի ավանդը վերադարձնում է, հափշտակություն չի անում, իր հացը քաղցածներին է տալիս, մերկին էլ հագցնում է,


Աղքատներին միշտ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։


Ով քեզնից խնդրում է, տո՛ւր, և ով քեզնից ուզում է փոխ առնել, երես մի՛ դարձրու։


Աղքատներին միշտ ձեզ հետ ունեք և երբ ուզենաք, կարող եք բարիք անել նրանց։ Բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։


Վաճառե՛ք ձեր ինչքերը և ողորմությո՛ւն տվեք. և ձեզ համար պատրաստե՛ք չհնացող քսակներ և անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մոտենում, և ո՛չ ցեցն է փչացնում.


Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք. ինձ միշտ չեք ունենա ձեզ հետ»։


Նրանք վաճառում էին իրենց կալվածքներն ու հարստությունը և բաժանում բոլորի, ում ինչ որ պետք լիներ։


Եվ եթե ձեր մեջ քո եղբայրներից մեկը կարիքի մեջ լինի, Տիրոջ՝ քո Աստծու քեզ տված երկրի քաղաքներից որևէ մեկում, ապա նրանից երես մի՛ թեքիր, քո կարիքավոր եղբոր նկատմամբ ժլատություն մի՛ արա,


այլ առատաձե՛ռն եղիր նրա նկատմամբ, նրան պարտք տո՛ւր այնքան, որքան կխնդրի նա իր կարոտության մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ