ԱՌԱԿՆԵՐ 3:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրո՛ջը հուսա բովանդակ սրտով և մի՛ հպարտացիր քո իմաստությամբ. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ |
Ամենազորը ձեռքը թե իջեցնի ինձ վրա (սկսել էլ է), չե՞մ խոսելու ես նրա առաջ և արդարանալու փորձեր անելու։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Երբ Տերը գերությունից Սիոն վերադարձրեց, Մենք մխիթարվեցինք։
Ահա Աստված իմ՝ իմ փրկիչ Տերը. ես հույսս նրա վրա պիտի դնեմ և երկյուղ չեմ կրելու, քանզի Տերն է իմ փառքն ու իմ օրհնությունը, և փրկություն եղավ ինձ համար»։
Գիտեմ, Տե՛ր, որ մարդու ուղին իրենից կախված չէ, այր մարդն ի վիճակի չէ տնօրինելու իր ճանապարհի հաջողությունը։
այլ պարծեցողը թող այս բանով պարծենա՝ իմանալ և ճանաչել ինձ, որ ես եմ Տերը՝ Աստված, որ երկրի վրա իրավ դատաստան, ողորմություն ու արդարություն եմ անում, որոնք հաճելի են ինձ,- ասում է Տերը։
Եթե պատահեր, որ ամպը քիչ օրեր հովանի լիներ խորանին, Տիրոջ հրամանով բանակում էին և Տիրոջ հրամանով ճանապարհ ընկնում։
Եթե ամպն անգամ մեկ ամիս մնար ու հովանի լիներ խորանին, Իսրայելի որդիները բանակում էին ու չէին մեկնում։
Միմյանց հանդեպ նույն վերաբերմունքն ունեցե՛ք, մի՛ մեծամտացեք, այլ խոնարհների հետ ընկերությո՛ւն արեք։ Դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրեք։