4 Եվ բարի՛ն խորհիր Տիրոջ ու մարդկանց առջև,
4 Այսպես դու հավանություն և բարի համարում կգտնես Աստծու և մարդկանց առաջ։
Հիսուսը զարգանում էր իմաստությամբ, հասակով և շնորհով՝ Աստծու և մարդկանց առջև։
ով սրանցով է ծառայում Քրիստոսին, հաճելի է Աստծուն և գովելի՝ մարդկանց կողմից։
Իսկ մանուկ Սամուելը շարունակում էր մեծանալ և հաճելի էր դառնում Տիրոջն ու մարդկանց։
Մեղավորը կտեսնի և կբարկանա, Կկրճտացնի իր ատամներն ու կհալվի, Եվ մեղավորների ցանկությունը կկորչի։
Բայց Տերը Հովսեփի հետ էր. ողորմեց նրան, և նա շահեց բանտապետի բարեհաճությունը։
օրհնում էին Աստծուն և ամբողջ ժողովրդի մեջ հարգանք էին վայելում։ Եվ Տերն օրեցօր նրանց խմբին փրկվածների էր ավելացնում։
որովհետև բարին ենք մտածում գործել ոչ միայն Տիրոջ առաջ, այլև մարդկանց։
Իմ ուղիները կյանքի ուղիներ են. Տերն է սահմանել իմ կամքը։
Լավ է նրա համար, ով Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրեն մարդը պիտի կարկամի։
Բարի իմաստությունը շնորհ է տալիս, իսկ օրենքի ճանաչումը մտքի բարիք է. արհամարհողների ճանապարհը կորստյան է տանում։
Տերն այցելեց Աննային, սա հղիացավ ու ծնեց ևս երեք տղա ու երեք աղջիկ։ Մանուկ Սամուելն էլ մեծացավ Տիրոջ առաջ։