Տիրոջ տապանակը երեք ամիս մնաց գեթացի Աբեդդարի տանը։ Տերն օրհնեց Աբեդդարին ու նրա ամբողջ տունը։
ԱՌԱԿՆԵՐ 3:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջ անեծքն ամբարիշտների տներում է, իսկ արդարների հարկերն օրհնվում են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Անիրավի տան վրա Տիրոջ անեծքը կա, բայց արդարների բնակարանը նա օրհնում է։ |
Տիրոջ տապանակը երեք ամիս մնաց գեթացի Աբեդդարի տանը։ Տերն օրհնեց Աբեդդարին ու նրա ամբողջ տունը։
Նա ջրի հոսանքի վրա տնկված ծառի է նման, Որն իր պտուղը ժամանակին կտա. Նրա տերևը չի թափվի, Եվ ամեն ինչ, որ կատարի, Կհաջողվի նրան։
Եվ ահա քո թշնամիները, Տե՜ր, Եվ ահա քո թշնամիները կկորչեն, Կցրվեն բոլորը, ովքեր անօրենություն են գործում։
Արդարության բազմացումով շատանում է զորությունը, իսկ ամբարիշտները արմատախիլ լինելով պիտի կորչեն երկրից։ Արդարների տները պիտի մնան մեծ զորությամբ, իսկ ամբարիշտների պտուղները պիտի կորչեն։
Եթե չլսեք և ձեր սրտում չդնեք փառք տալ իմ անվան,- ասում է Ամենակալ Տերը,- ձեզ վրա անեծք կուղարկեմ և կանիծեմ ձեր օրհնությունը, կնզովեմ այն և կցրեմ ձեր օրհնությունները, և չի լինի ձեր մեջ, քանի որ դուք ձեր սրտում չդրեցիք։
և անեծքներ՝ եթե չլսեք Տիրոջ՝ ձեր Աստծու պատվիրանները, որոնք ես այսօր հաղորդում եմ ձեզ, շեղվեք այն ճանապարհից, որ ես պատվիրեցի ձեզ՝ գնալով ու պաշտելով օտար աստվածների, որոնց չեք ճանաչում։
Այդպիսի պիղծ բան չտանես քո տունը, որպեսզի դու էլ դրա նման նզովված չլինես, այլ պետք է բոլորովին գարշես դրանից և պիղծ համարես այն, որովհետև այն նզովված է»։
Բայց դուք զգուշացե՛ք նզովվածից. չլինի թե ցանկանաք մի բան վերցնել այդ նզովվածից և Իսրայելի որդիների բանակը նզովքի ենթարկեք և կործանեք մեզ։
Վե՛ր կաց, սրբագործի՛ր ժողովրդին և ասա՛, որ վաղը պիտի սրբագործվեն։ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Իսրայե՛լ, նզովք կա ձեր մեջ, դուք չեք կարող կանգնել ձեր թշնամիների առաջ, մինչև որ նզովքը ձեր միջից չվերացնեք։