11 Ամբարիշտների տները պիտի կործանվեն, արդարների վրանները՝ օրհնվեն։
11 Անիրավների տունը կկործանվի, բայց ուղղամիտների վրանը կծաղկի։
Տիրոջ անեծքն ամբարիշտների տներում է, իսկ արդարների հարկերն օրհնվում են։
Որ կողմ էլ դառնա ամբարիշտը, պիտի կործանվի, արդարների տները պիտի հարատևեն։
«Կհանեմ դրան,- ասում է Ամենակալ Տերը,- ու կմտնի գողերի տները և նրանց տները, ովքեր սուտ կերդվեն իմ անունով. կբնակվի նրա տանը և վերջ կտա նրան, նրա փայտին ու նրա քարերին»։
Արդարը մտաբերում է ամբարիշտների սիրտը, և չարիքներն ապականում են ամբարիշտներին։
Հիմա դուք կասեք. «Իշխանի տունը որտե՞ղ է. ո՞ր հարկի տակ են ամբարիշտները բնակվում»։
Իմաստունների բերանում ցանկալի գանձ է հանգչում, տգետները կուլ են տալիս այն։
Ով հույսը դնում է հարստության վրա, պիտի կործանվի, իսկ ով օգնում է արդարներին, պիտի պայծառանա։
Թեկուզ և հաստատի իր տունը, այն կանգուն չի մնա. այն մի հպումից իսկ չի դիմանա։
Մեղավորները հարվածեցին թիկունքներիս, Երկարացրին իրենց անօրենությունները»։
թե սրա՞նք են անիրավների տները, սրա՞նք են այն մարդկանց տեղերը, ովքեր Տիրոջը չճանաչեցին»։
քանզի մահն է ամբարիշտի վկան. հուրն է այրելու կաշառակերների տները։
եթե սուրբ ու ճշմարիտ լինես, քո աղոթքներին ականջ կդնի, կվերականգնի արդարության քո հարկը։
Տերը կործանում է ոխակալների տները և հաստատ է պահում սահմանը որբերի և այրիների։
Նրանց թշնամիներն ամոթ են հագնելու. ամբարիշտի բնակարաններն այլևս չեն մնալու»։
Ո՜վ Տեր, իմ ողջ ցանկությունը քո առջև է, Եվ հեծեծանքս չծածկվեց քեզանից։