Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 11:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 և անեծքներ՝ եթե չլսեք Տիրոջ՝ ձեր Աստծու պատվիրանները, որոնք ես այսօր հաղորդում եմ ձեզ, շեղվեք այն ճանապարհից, որ ես պատվիրեցի ձեզ՝ գնալով ու պաշտելով օտար աստվածների, որոնց չեք ճանաչում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 և անեծք, եթե չլսեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, շեղվեք այն ճանապարհից, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, և գնաք օտար աստվածների ետևից, որոնց չեք ճանաչում։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 11:28
10 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ նրանք, ովքեր Օրենքից բխող գործերին են ապավինում, անեծքի տակ են, որովհետև գրված է. «Անիծյալ լինի ամեն մարդ, որ չի պահում և գործադրում այն ամենը, ինչ գրված է Օրենքի Գրքում» (հմմտ. Բ Օր. 27.26)։


Այդ ժամանակ նա կասի նաև նրանց, որ իր ձախ կողմում են. “Հեռացե՛ք ինձնից, անիծյալնե՛ր, դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի ու նրա արբանյակների համար,


Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իր կատարած չար գործերի։


իսկ եթե չկամենաք ինձ լսել, սո՛ւրը պիտի ուտի ձեզ»։ Տիրոջ բերանը խոսեց այս։


Տիրոջ անեծքն ամբարիշտների տներում է, իսկ արդարների հարկերն օրհնվում են։


օտարականին, որբին ու այրուն չնեղեք, անմեղ արյուն չթափեք այդտեղ և չարության չհանդիպելու համար օտար աստվածներին չհետևեք,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ