Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 28:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ով աղքատ է, քաղցած առյուծի և ծարաված գայլի պես դաժան կլինի խեղճ ժողովրդի համար։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Աղքատ ժողովրդի վրա իշխող անիրավը մռնչացող առյուծի և գրոհող արջի նման է։

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 28:15
19 Խաչաձեւ Հղումներ  

Այն ժամանակ Մանայեմը հարձակվեց Թերսայի վրա և այնտեղ, սկսած Թերսայից, նրա սահմաններում գտնվող բոլորին սպանեց, հղի կանանց արգանդը պատռեց, որովհետև նրա առաջ չէին բացել քաղաքի դարպասները։


Երբ նա հետ դարձավ ու տեսավ նրանց, Տիրոջ անունով անիծեց նրանց՝ նրանց անվանելով հանցանքի և ունայնության որդիներ։ Եվ ահա անտառից երկու արջեր ելան ու այդ մանուկներից քառասուներկու հոգու պատառոտեցին։


Մանավանդ Մանասեն չափազանց շատ անմեղ արյուն թափեց, այնպես որ Երուսաղեմը ծայրեծայր արյամբ լցրեց, բացի այն մեղքերից, որոնցով Տիրոջ առջև Հուդայի երկրին մեղանչել ու չարիք գործել տվեց”»։


Եգիպտացիները բռնությամբ ճնշում էին նրանց


Փարավոնը հրաման տվեց իր ողջ ժողովրդին՝ ասելով. «Եբրայեցիներից ծնված ամեն մի արու զավակի գե՛տը գցեք, իսկ բոլոր էգերին կենդանի՛ թողեք»։


Հոգսն իմաստունի սիրտն է ընկնում, իսկ անմիտները խորհում են չարիքի մասին։


Թագավորի սպառնալիքը նման է առյուծի մռնչյունի, իսկ նրա զվարթությունը՝ խոտի վրա կաթած ցողի։


Թագավորի սպառնալիքը պակաս չէ առյուծի ցասումից, և ով բարկացնում է նրան, իր անձին է վնասում։


Արդարների գովասանքից ուրախանում են ժողովուրդները. ամբարիշտների իշխանության տակ հեծում են արդարները։


Տերը խորտակեց մեղավորների լուծը, իշխանների լուծը,


զայրույթով, սոսկալի հարվածներով ու անողոք բարկությամբ ոչնչացրեց նրանց ազգերին։


Կհանդիպեմ նրանց քաղցած արջի պես և կպատառոտեմ նրանց սրտերի առագաստը. անտառի կորյունները կուտեն նրանց, և վայրի գազանները կհոշոտեն նրանց։


Եփրեմը զրկեց իր ոսոխին և ոտնակոխ արեց արդարությունը, քանի որ սկսեց սնոտի բաների հետևից գնալ։


Նրա իշխանները կմռնչան առյուծների պես, և նրա դատավորները՝ երեկոյի շնագայլերի նման, որ մինչև առավոտ ոչինչ չեն թողնում։


Երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվել է, սաստիկ բարկացավ։ Մարդ ուղարկեց ու կոտորեց Բեթղեհեմում ու նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր մանուկներին՝ ըստ այն ժամանակի, որը ճշտել էր մոգերից։


Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա։