ԱՌԱԿՆԵՐ 28:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երանելի է այն մարդը, որ արհամարհում է ամեն ինչ երկյուղածության պատճառով, իսկ խստասիրտը կընկնի չարիքների մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երանելի է այն մարդը, որ միշտ Տիրոջ երկյուղն ունի, բայց իր սիրտը խստացնողը չարիքի մեջ կընկնի։ |
Եգիպտացիները հետապնդեցին, և փարավոնի ամբողջ հեծելազորը, նրա կառքերն ու հեծյալները նրանց հետևից մտան ծովը։
Իրենց կախարդությամբ նույնն արեցին նաև եգիպտացիների գիտունները։ Եվ փարավոնի սիրտը կարծրացավ, և ինչպես որ ասել էր Տերը, նա նրանց չլսեց։
Լավ է հանդիմանող մարդը, քան համառողը, քանզի եթե կրակը սրան շեշտակի հարվածի, բուժում չի լինի։
Ով մեղք է գործում, չարիք է գործում ավելի առաջ թե հետո, որովհետև գիտեմ, թե ամեն բան բարի պիտի լինի նրանց, ովքեր երկյուղ են կրում Աստծուց։
Չէ՞ որ այդ ամենն իմ ձեռքն արեց, և ամեն ինչ իմն է,- ասում է Տերը.- ու ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են իմ խոսքից։
Նրանց հետ հավիտենական ուխտ կկնքեմ, որից չեմ հրաժարվի՝ բարություն անելով նրանց, և իմ երկյուղը կդնեմ նրանց սրտերի մեջ, որպեսզի նրանք չապստամբեն իմ դեմ։
Ճշմարիտ է, նրանք անհավատության պատճառով կտրվեցին, իսկ դու հավատի շնորհիվ հաստատվեցիր. մի՛ հպարտացիր, այլ վախեցի՛ր.
Թե՞ արհամարհում ես նրա անսահման բարությունը, ներողամտությունն ու համբերությունը. չգիտե՞ս, որ Աստծու բարությունը քեզ ապաշխարության է տանում։
Սակայն քո կարծրությամբ ու չզղջացող սրտով բարկություն ես դիզում ինքդ քեզ վրա բարկության ու Աստծու արդար դատաստանի հայտնության օրվա համար։
Զգո՛ւյշ լինենք, ուրեմն, որ նրա հանգստի մեջ մտնելու խոստումից, որ տրված է մեզ, ձեզնից որևէ մեկը չզրկվի.
Եվ եթե Հայր եք կոչում առանց աչառության և յուրաքանչյուրին ըստ իր գործերի դատողին, ապա երկյուղո՛վ ապրեք այս աշխարհում ձեր պանդխտության ժամանակ։