Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 7:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Փարավոնը վերադարձավ, մտավ իր տուն, և իր միտքը սրանով ևս չփոխվեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Փարավոնը վերադարձավ և եկավ իր տունը։ Այս էլ չազդեց նրա սրտին։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 7:23
20 Խաչաձեւ Հղումներ  

Եթե չլսեք և ձեր սրտում չդնեք փառք տալ իմ անվան,- ասում է Ամենակալ Տերը,- ձեզ վրա անեծք կուղարկեմ և կանիծեմ ձեր օրհնությունը, կնզովեմ այն և կցրեմ ձեր օրհնությունները, և չի լինի ձեր մեջ, քանի որ դուք ձեր սրտում չդրեցիք։


Տեսե՛ք, արհամարհողնե՛ր, և նայե՛ք, հիացմունքով զարմացե՛ք և չքացե՛ք, որովհետև ես մի գործ եմ անում ձեր օրերում, որին չեք հավատա, թեպետ մեկը պատմի ձեզ։


Մարդն ասաց ինձ. «Տեսար, մարդո՛ւ որդի։ Արդ, աչքերովդ նայի՛ր, ականջներովդ լսի՛ր և մտքումդ հաստա՛տ պահիր այն ամենը, ինչ քեզ ցույց եմ տալու, որովհետև քեզ ցույց տալու համար եմ այստեղ եկել։ Եվ ինչ որ ինքդ տեսնես, ցույց ես տալու Իսրայելի տանը»։


Թագավորն ու նրա բոլոր պաշտոնյաները, որ լսեցին այդ բոլոր խոսքերը, չաղաչեցին Տիրոջը և չպատառոտեցին իրենց պատմուճանները։


Տե՛ր, աչքերդ հառած հավատարմությանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցավ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից ավելի կարծրացրին և չուզեցին դարձի գալ։


Տե՛ր, բարձր է քո բազուկը, բայց նրանք դա չճանաչեցին. պիտի ճանաչեն ու ամաչեն, նախանձախնդրությունդ պիտի կլանի չխրատվող ժողովրդին, և այժմ էլ թող կրակը լափի հակառակորդներին։


Լավ է հանդիմանող մարդը, քան համառողը, քանզի եթե կրակը սրան շեշտակի հարվածի, բուժում չի լինի։


հետո կասի, թե՝ «Զղջացի, տեսա և խրատը ընտրեցի»։


Ականջդ մոտեցրո՛ւ իմաստունների խոսքերին. իմ խոսքերը լսի՛ր ու հաստատիր քո սրտում և կհասկանաս, որ բարի են նրանք։


Նրանք իզուր հետապնդեցին ինձ. Թող երկրի անդունդների խորքը մտնեն,


Եվ ի՞նչ է մարդը, որ դու այդքան մեծարում ես նրան, ու այդքան ուշադրություն դարձնում նրա վրա,


Երբ նա մեռնում էր, նրան շրջապատող կանայք ասացին. «Մի՛ վախեցիր, քանի որ տղա ծնեցիր»։ Նա պատասխան չտվեց և ուշադրություն չդարձրեց։


նրանց ասաց. «Ձեր սրտում պահե՛ք բոլոր այն խոսքերը, որոնք ես այսօր վկայություն եմ դնում ձեր առջև։ Դրանք պատվիրե՛ք ձեր որդիներին, որպեսզի պահեն ու կատարեն օրենքի բոլոր խոսքերը։


իսկ ով չանսաց Տիրոջ խոսքին, դաշտում թողեց իր ծառաներին ու անասունները։


Իրենց կախարդությամբ նույնն արեցին նաև եգիպտացիների գիտունները։ Եվ փարավոնի սիրտը կարծրացավ, և ինչպես որ ասել էր Տերը, նա նրանց չլսեց։


Եվ բոլոր եգիպտացիները հորեր փորեցին գետի շուրջը, որպեսզի խմելու ջուր ունենան, որովհետև գետից չէին կարողանում ջուր խմել։


Փարավոնի պաշտոնյաներից նա, ով վախեցավ Տիրոջ խոսքից, իր ծառաներին ու անասունները տուն արեց,


Երանելի է այն մարդը, որ արհամարհում է ամեն ինչ երկյուղածության պատճառով, իսկ խստասիրտը կընկնի չարիքների մեջ։


և ասացիր. “Ես հավիտյան իշխան կմնամ”։ Երբեք չմտածեցիր ու չհիշեցիր վախճանի մասին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ