ԱՌԱԿՆԵՐ 21:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպես ջրի սահանքը, այնպես էլ թագավորի սիրտը Աստծու ձեռքին է. որ կողմ կամենա, այն կողմն էլ կդարձնի այն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թագավորի սիրտը Տիրոջ ձեռքին ջրի վտակների նման է. որ կողմն էլ ուզենա, կդարձնի։ |
Պարսից Կյուրոս արքայի թագավորության առաջին տարում, որպեսզի կատարվի Երեմիա մարգարեի բերանով ասված Տիրոջ խոսքը, Տերն արթնացրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա հրովարտակ արձակեց իր ողջ թագավորության մեջ և բոլորին հետևյալը գրեց.
«Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. Տերը՝ երկնքի Աստվածն ինձ տվեց երկրի բոլոր թագավորությունները. նա հրամայեց ինձ իր համար տաճար կառուցել Հուդայի երկրի Երուսաղեմ քաղաքում։
Յոթ օր էլ կատարեցին Բաղարջակերաց տոնը և ուրախացան Երուսաղեմում, որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածը, ուրախացրեց նրանց և Ասորեստանի թագավորի սիրտը դարձրեց դեպի նրանք, որպեսզի օգնի և զորացնի իրենց Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տաճարի կառուցման գործում։
Մի՛ լքիր, այլ քո ականջները թող լսեն քո ծառաների աղոթքները և անսան նրանց խնդրանքներին, որոնք երկնչում են քո անունից. իրագործի՛ր այսօր քո ծառայի խնդրանքը, արա՛ այնպես, որ ես գթություն գտնեմ այս մարդու առաջ»։ Այդ ժամանակ ես թագավորի մատռվակն էի։
Թագավորն ինձ ասաց. «Ինչի՞ մասին է քո խնդրանքը»։ Եվ ես, աղոթքի կանգնած և իմ միտքը դեպի երկնքի Աստված ամբարձած,
Մի թուղթ էլ՝ ուղղված Ասափին, որ արքունի անտառի պահապանն է, որ ինձ փայտ տա քաղաքի դարպասների և պարիսպի շինության և այն տան համար, ուր ես պիտի մտնեմ»։ Թագավորը տվեց, որովհետև իմ Աստծու ձեռքը բարությամբ էր վարվում ինձ հետ։
Սակայն ես կկարծրացնեմ փարավոնի սիրտը և կբազմապատկեմ իմ նշաններն ու հրաշքները եգիպտացիների երկրում,
քանզի ես նորն եմ անում, որ հիմա հայտնվելու է, և դուք պիտի ճանաչեք. ճամփա պիտի բացեմ անապատով և անջրդի հողում գետեր պիտի բխեցնեմ։
«Վերցրո՛ւ դրան, աչքդ պահի՛ր դրա վրա. ոչ մի վատ բան չանես դրան, այլ ինչ որ քեզ ասի, կանես դրա համար»։
ու ազատեց նրան իր բոլոր նեղություններից։ Նրան շնորհներ ու իմաստություն տվեց Եգիպտոսի փարավոնի առաջ. նրան եգիպտացիների ու իր ամբողջ տան վրա իշխան կարգեց։
Վեցերորդն իր գավաթից թափեց Եփրատ մեծ գետի վրա, և ցամաքեցին նրա ջրերը, որպեսզի ճանապարհ պատրաստվի Արևելքի թագավորին։