Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 39:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 «Վերցրո՛ւ դրան, աչքդ պահի՛ր դրա վրա. ոչ մի վատ բան չանես դրան, այլ ինչ որ քեզ ասի, կանես դրա համար»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 «Վերցրո՛ւ նրան, և աչքդ թող նրա վրա լինի, և նրան ոչ մի վատ բան չանես, այլ նրա հետ այնպե՛ս վարվիր, ինչպես նա քեզ կասի»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 39:12
12 Խաչաձեւ Հղումներ  

Որովհետև Աստծու բոլոր գործերը արդարությամբ են, ամբարիշտը պահվում է չար օրվա համար։


Եվ ահա այժմ արձակեցի քեզ այն կապանքներից, որոնք քո ձեռքերին էին. եթե քեզ համար հաճելի է թվում ինձ հետ Բաբելոն գնալը, արի՛, աչք կպահեմ քեզ վրա, իսկ եթե քո աչքին վատ է թվում ինձ հետ Բաբելոն գնալը, մնա՛ այստեղ։ Ահա այս ամբողջ երկիրը քո առաջ է՝ ի բարօրություն քեզ. ուր որ հաճելի է քեզ, այնտեղ էլ գնա՛։


Ինչպես ջրի սահանքը, այնպես էլ թագավորի սիրտը Աստծու ձեռքին է. որ կողմ կամենա, այն կողմն էլ կդարձնի այն։


ու ազատեց նրան իր բոլոր նեղություններից։ Նրան շնորհներ ու իմաստություն տվեց Եգիպտոսի փարավոնի առաջ. նրան եգիպտացիների ու իր ամբողջ տան վրա իշխան կարգեց։


Եթե գերության գնան իրենց թշնամիների առջևից, այնտեղ էլ հրաման կտամ սրին, և կսպանի նրանց։ Իմ աչքը նրանց դեմ կդնեմ չարության և ոչ թե բարության համար»։


իմ աչքը պիտի պահեմ նրանց վրա բարության համար, նրանց պիտի վերահաստատեմ այս երկրում. պիտի կառուցեմ նրանց և ոչ թե քանդեմ, պիտի տնկեմ նրանց և ոչ թե արմատախիլ անեմ։


Եթե աչքդ դնես մի բանի վրա, իսկույն կչքվի. հարստությունն արծվի թևերի պես է, վերադառնում է իր նախնիների տունը։


ես քեզ կազատեմ չար մարդկանց ձեռքերից, քեզ կփրկեմ ժանտ մարդկանց ձեռքերից»։


Ապա Նաբուզարդան դահճապետին ու Նաբուսազաբան ներքինապետին, Ներգելսարասար մոգպետին ու բաբելացիների արքայի բոլոր մեծամեծներին ուղարկեցին Երեմիայի մոտ,


Թող նրանք հաջողություն գտնեն բարի բաների մեջ, Տե՛ր, որ չլինի թե քո առջև կանգնեմ նրանց փորձության ժամին կամ նրանց նեղության ժամանակ՝ թշնամիների դիմաց՝ նրանց բարիքի համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ