Նա գնաց դաշտ՝ արիովթ քաղելու, գտավ մի վայրի որթ և դրանից մի շալակ լիքը ազոխ քաղեց ու բերեց լցրեց ապուրի կաթսայի մեջ, բայց նա չէր իմանում, թե դա ինչ բույս է։
ԱՌԱԿՆԵՐ 19:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց տգիտությունը բարվոք չէ հոգուն, և ով ստիպում է ոտքերին շտապել, սխալներ է գործում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լավ չէ նաև անգետ մարդը, և ոտքերով շտապողը կխոտորի. |
Նա գնաց դաշտ՝ արիովթ քաղելու, գտավ մի վայրի որթ և դրանից մի շալակ լիքը ազոխ քաղեց ու բերեց լցրեց ապուրի կաթսայի մեջ, բայց նա չէր իմանում, թե դա ինչ բույս է։
Եվ այսպիսով, քանի որ Ժողովողը մյուսներից ավելի իմաստուն դարձավ, սկսեց գիտություն սովորեցնել ժողովրդին, ուսումնասիրեց ու մշակեց բազմաթիվ առակներ։
Երկար ժամանակ անց այնտեղ դալար բույս չի գտնվելու, որովհետև այդ տեղը չորացած պիտի լինի։ Ո՛վ կանայք, որ ահա գալիս եք հանդեսից, առա՛ջ եկեք, դուք այն ժողովուրդը չեք, որի մեջ իմաստություն կա։ Ահա թե ինչու ձեզ չի գթալու Աստված, նա, որ ստեղծել է ձեզ։ Ձեր Արարիչը ձեզ չի ողորմելու։
Դրա համար էլ այսպես է ասում Տերը՝ Աստված. «Ահա ես Սիոնի հիմքում մեծագին քար եմ դնում, պատվական ու ազնիվ անկյունաքար՝ նրա հիմքում, և ով հավատա նրան, չի ամաչելու։
Իմ ժողովուրդը նմանվեց նրան, որի մեջ գիտություն չկա։ Քանի որ դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ կմերժեմ, որպեսզի քահանայություն չանես ինձ համար. մոռացար քո Աստծու օրենքը, ես էլ կմոռանամ քո որդիներին։