Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 19:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Լավ է տգետը, որ գնում է իր միամտությամբ, քան անզգամը, որ շաղակրատ է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Իր պարկեշտությամբ ընթացող աղքատն ավելի լավ է, քան թե նենգ շրթունքներ ունեցողը, որը նաև անմիտ է։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 19:1
16 Խաչաձեւ Հղումներ  

Ավելի լավ է ճշմարտությամբ ընթացող աղքատը, քան սուտ մեծատունը։


Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի։ Կամ մարդ ի՞նչ փրկագին կարող է տալ իր կյանքի դիմաց։


Լավ է քիչ շահելը Տիրոջից երկյուղով, քան մեծ գանձերը՝ ամբարշտությամբ։


Մարդու նպաստը իր ողորմածությունն է, լավ է արդար աղքատը, քան ստախոս հարուստը։


Ով անարատ շրջում է արդարության մեջ, իր հետևից երանելի որդիներ պիտի թողնի։


Լավ է քիչը՝ Տիրոջ հանդեպ երկյուղով, քան թե մեծ գանձը՝ աներկյուղածությամբ։


Ուղիղ ընթացողը երկնչում է Տիրոջից, իսկ ով կամակորում է իր ճանապարհին, պիտի անարգվի։


Արդարև, ձեր ձեռքերը պղծված են արյամբ, և ձեր մատները՝ մեղքով. ձեր շուրթերն անօրենություն խոսեցին, և ձեր լեզուներն անիրավություն են խորհում։


Իրավախոհ արդարը սիրում է իր անձը, ամբարիշտների խորհուրդները կեղծ են։ Չարիքները հալածում են մեղավորներին, բարիքները պիտի հասնեն արդարներին։ Ամբարիշտների ճանապարհները մոլորեցնում են նրանց.


Ուսուցանի՛ր ինձ, Տե՜ր, քո ճանապարհը Եվ առաջնորդի՛ր ինձ քո ուղիղ շավիղներով։


Իմ տերը այդ դաժան Նաբաղի արարքն իր սրտին մոտ թող չընդունի, քանի որ ինչպես իր անունն է, այնպես էլ ինքն է։ Նրա անունը Նաբաղ է, ուրեմն անզգամությունն իր հետ է։ Ես՝ քո աղախինը, քո ուղարկած ծառաներին չեմ տեսել։


Արդ, տե՛ս ու իմացի՛ր, թե ի՛նչ ես անելու, քանի որ մեր տիրոջ ու իր ամբողջ տան վրա չարիք է հասել. նա այնպիսի դաժան մարդ է, որ նրա հետ խոսել չի լինի»։


Հեռո՛ւ վանիր քեզանից կամակոր բերանը և անիրավ շրթունքները մերժի՛ր քեզանից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ