Մի՞թե Դամասկոսի Նաբանա և Փարփարա գետերն Իսրայելի բոլոր ջրերից ավելի լավ չեն, ինչո՞ւ չգնամ, չլվացվեմ դրանց մեջ և մաքրվեմ»։ Եվ վերադառնալով՝ գնաց զայրացած։
ԱՌԱԿՆԵՐ 19:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ողորմած մարդը համբերատար կլինի, և նրա պարծանքը անզգամներից բարձր լինելն է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մարդու ուշիմությունը նրան համբերատար է դարձնում, և նրա փառքը հանցանքն անտեսելն է։ |
Մի՞թե Դամասկոսի Նաբանա և Փարփարա գետերն Իսրայելի բոլոր ջրերից ավելի լավ չեն, ինչո՞ւ չգնամ, չլվացվեմ դրանց մեջ և մաքրվեմ»։ Եվ վերադառնալով՝ գնաց զայրացած։
Երկերեսանի մարդը գաղտնիքը հայտնում է ատյանում, իսկ վստահելի մարդը ծածկում է իրողությունը։
իսկ անմիտը նույն պահին հայտնի է դարձնում իր բարկությունը։ Խորագետ մարդը թաքցնում է իր անարգանքը.
Համբերատար մարդը լավ է հզորից, և իմաստուն մարդը՝ ընդարձակ արտեր ունեցողից, բարկությունը զսպողը՝ հզոր քաղաք գրավողից։
Խոսքի իշխանությունն արդարության սկիզբն է, իսկ հակառակությունն ու կռիվը առաջնորդում են չքավորության։
Միմյանց հանդեպ քաղցր ու գթա՛ծ եղեք, ներե՛ք միմյանց, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց մեզ։
Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացե՛ք այս բանը. թող ամեն մարդ արագաշարժ լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.