ԱՌԱԿՆԵՐ 19:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լավ է տգետը, որ գնում է իր միամտությամբ, քան անզգամը, որ շաղակրատ է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իր պարկեշտությամբ ընթացող աղքատն ավելի լավ է, քան թե նենգ շրթունքներ ունեցողը, որը նաև անմիտ է։ |
Իրավախոհ արդարը սիրում է իր անձը, ամբարիշտների խորհուրդները կեղծ են։ Չարիքները հալածում են մեղավորներին, բարիքները պիտի հասնեն արդարներին։ Ամբարիշտների ճանապարհները մոլորեցնում են նրանց.
Արդարև, ձեր ձեռքերը պղծված են արյամբ, և ձեր մատները՝ մեղքով. ձեր շուրթերն անօրենություն խոսեցին, և ձեր լեզուներն անիրավություն են խորհում։
Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի։ Կամ մարդ ի՞նչ փրկագին կարող է տալ իր կյանքի դիմաց։
Արդ, տե՛ս ու իմացի՛ր, թե ի՛նչ ես անելու, քանի որ մեր տիրոջ ու իր ամբողջ տան վրա չարիք է հասել. նա այնպիսի դաժան մարդ է, որ նրա հետ խոսել չի լինի»։
Իմ տերը այդ դաժան Նաբաղի արարքն իր սրտին մոտ թող չընդունի, քանի որ ինչպես իր անունն է, այնպես էլ ինքն է։ Նրա անունը Նաբաղ է, ուրեմն անզգամությունն իր հետ է։ Ես՝ քո աղախինը, քո ուղարկած ծառաներին չեմ տեսել։