Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 16:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Լավ է քիչ շահելը Տիրոջից երկյուղով, քան մեծ գանձերը՝ ամբարշտությամբ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Լավ է քիչն արդարությամբ, քան թե մեծ եկամուտները՝ անիրավությամբ։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 16:8
12 Խաչաձեւ Հղումներ  

Ես քեզ վրա հույս դրեցի, Տե՜ր, և դու կլսես ինձ, Տե՜ր, Աստվա՛ծ իմ։


Լավ է քիչը՝ Տիրոջ հանդեպ երկյուղով, քան թե մեծ գանձը՝ աներկյուղածությամբ։


Լավ է բանջարեղենի ճաշը՝ սիրով ու շնորհով, քան թե պարարտ արջառի միսը՝ թշնամությամբ։


Որովհետև Աստծու բոլոր գործերը արդարությամբ են, ամբարիշտը պահվում է չար օրվա համար։


Մարդու սիրտը պիտի խորհի իրավունքի մասին, որ Աստված ուղղի ընթացքը նրա։


Լավ է համով մի պատառը խաղաղությամբ, քան պիղծ միսը ու բարիքով լի տունը՝ թշնամությամբ։


Ավելի լավ է ճշմարտությամբ ընթացող աղքատը, քան սուտ մեծատունը։


Լավ է հանգիստ վաստակած մի բուռը, քան չարչարանքով ու քամու ընտրությամբ՝ երկու բուռը։


Կաքավը ձայն տվեց, հավաքեց նրանց, որոնց ինքը չէր ծնել. այնպես էլ նա, ով անարդար ճանապարհով հարստություն է դիզում, իր օրերի կեսին պիտի թողնի այն ու իր վախճանի ժամին պիտի զգա իր անմտությունը։


եթե ոչ հուրը և անօրենի տունը, որ գանձում է անօրեն գանձեր անիրավության հպարտությամբ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ