Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 16:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ով չարիք է գործում, գարշելի է թագավորի համար, քանզի նրա իշխանության աթոռը հաստատուն է արդարությամբ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Թագավորներին զզվելի է անիրավությունը, որովհետև գահն արդարությամբ է հաստատվում։

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 16:12
11 Խաչաձեւ Հղումներ  

Նրա թագավորությունը բարգավաճեց նրա ձեռքում. ամբողջ Հուդան Հովսափատին ընծաներ էր տալիս, և նա մեծ հարստություն ու փառք ձեռք բերեց։


Նրա դռներից մտե՛ք խոստովանությամբ, Նրա սրահները՝ օրհնությամբ։ Խոստովանե՛ք Տիրոջը Եվ օրհնե՛ք նրա անունը։


Արդար շուրթերը հաճելի են թագավորին. Տերը սիրում է ուղիղ խոսքերը։


Ծրագիրը հաստատվում է մտքով. պատերազմը մղվում է իմաստությամբ։


Ամբարիշտներին կորցրո՛ւ թագավորի երեսից, և նրա աթոռը կհաստատվի արդարությամբ։


Ով շեղում է իր ականջը, որ օրենքը չլսի, պղծում է իր ուխտը։


Աղքատներին ճշմարտությամբ դատող թագավորի աթոռը միշտ հաստատուն պիտի մնա։


Արդար թագավորը զորացնում է իր երկիրը, իսկ անօրենը կործանում է այն։


Իսկ ով չգիտի իր տիրոջ կամքը և պատժի արժանի գործ կատարի, ավելի թեթև կպատժվի. նրան, ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի, և ում ավելի շատ է վստահված, նրանից շատ ավելին կպահանջվի»։


որովհետև Տիրոջ՝ քո Աստծու համար պիղծ է նա, ով վարվում է այդ կերպ, ով անարդարություն է գործում»։


Տեսա երկինքը բացված. և ահա մի սպիտակ ձի, որի հեծյալը կոչվում է Հավատարիմ և Ճշմարիտ։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում։