5 Ամբարիշտներին կորցրո՛ւ թագավորի երեսից, և նրա աթոռը կհաստատվի արդարությամբ։
5 Թագավորի առջևից հանի՛ր անիրավին, և նրա գահը կհաստատվի արդարությամբ։
Նրանց արյունը թող հավիտյան դառնա նրա ու նրա զավակների գլխին, իսկ Տերը հավիտենական խաղաղություն թող պարգևի Դավթին, նրա զավակին, նրա տանն ու գահին»։
Տերը քո չարիքները քո գլխին է թափելու, իսկ Սողոմոն արքան օրհնյալ է, և Դավթի աթոռը Տիրոջ առաջ թող հավիտյան հաստատ մնա»։
Եվ Սողոմոն արքան հրաման տվեց Հովիդայեի որդի Բանեային, որը եկավ ու սպանեց Սեմեիին, և նա մեռավ։
Ով չարիք է գործում, գարշելի է թագավորի համար, քանզի նրա իշխանության աթոռը հաստատուն է արդարությամբ։
Ողորմությունն ու ճշմարտությունը պահպանում են թագավորին, և արդարությամբ շրջապատում նրա գահը։
Երբ արդար թագավոր նստի գահին, ոչ մի չարագործ նրա աչքից չի վրիպի։
Մի՛ հպարտացիր թագավորի առջև, և մի՛ մոտեցիր մեծամեծերի տեղերին,
Աղքատներին ճշմարտությամբ դատող թագավորի աթոռը միշտ հաստատուն պիտի մնա։
Ողորմածությամբ գահ պիտի հաստատվի, ու նրա վրա՝ Դավթի խորանի մեջ, ճշմարտությամբ պիտի բազմի մեկը, ով դատելիս իրավունքին հետամուտ պիտի լինի, պիտի ջանա արդարություն անել։
Տերը Հակոբի տան վրա մահ ուղարկեց, բայց այն եկավ հասավ Իսրայելի վրա։