ԱՌԱԿՆԵՐ 15:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը կործանում է ոխակալների տները և հաստատ է պահում սահմանը որբերի և այրիների։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը քանդում է ամբարտավանների տունը, բայց որբևայրու սահմանաքարը հաստատում է։ |
Մի՞թե չեն իմանում անօրենություն գործողները, Որ ուտում են իմ ժողովրդին հացի կերակրի պես Եվ չեն աղոթում Աստծուն։
Սովորեք բարի՛ք գործել, արդարությո՛ւն փնտրեք, փրկեք զրկվածի՛ն, արդարադա՛տ եղեք որբի հանդեպ, իրավո՛ւնք տվեք այրուն։
քանզի Զորությունների Տիրոջ օրը բոլոր հպարտների ու ամբարտավանների դեմ է, բոլոր մեծամիտների ու գոռոզների դեմ, որոնք պիտի խոնարհվեն,
և չարությամբ զանց առան իմ խոսքերը. արդար դատաստան չարեցին, որբի իրավունքը չպաշտպանեցին, այրուն արդար դատով չդատեցին։
«Մի՛ խախտիր քո մերձավորի այն սահմանները, որ հաստատել են քո հայրերը՝ իբրև ժառանգություն, որը Տերը՝ քո Աստվածը, այդ երկրում քեզ է տալու իբրև ժառանգություն»։
Սուրբ և անարատ բարեպաշտությունն Աստծու և Հոր առաջ այս է՝ այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, իրեն անարատ պահել աշխարհից։
Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղեք ծերերին. բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։