Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 15:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Իմաստունի խորհուրդը կյանքի ճանապարհ է, որովհետև խորշելով դժոխքից՝ կփրկվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Ուշիմ մարդու համար կյանքի ուղին դեպի վեր է տանում, որպեսզի ներքևում խույս տա դժոխքից։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 15:24
15 Խաչաձեւ Հղումներ  

Մերժեցին ինձ Եվ այժմ, դարձյալ շուրջս պտտվելով, Ուշիուշով խորհեցին ինձ գետին տապալել։


Իսկ մեր քաղաքացիությունը երկնքում է, որտեղից էլ սպասում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին,


Հիսուսը նրան ասաց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ ինձանով։


Որքա՜ն անձուկ է այն դուռը և նեղ՝ այն ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, և քիչ են նրանք, ովքեր գտնում են այն»։


Ու ժողովրդին կասես. “Այսպես է ասում Տերը. “Ահավասիկ ես ձեր դիմաց դրել եմ կյանքի ճանապարհը և մահվան ճանապարհը։


նրան գավազանով կհարվածես, բայց նրա անձը կփրկես մահից։


Նրա տունը դժոխքի ճանապարհներ են, որոնք իջեցնում են մահվան շտեմարանները։


Օրենքի պատվիրանը ճրագ է, խրատն ու հանդիմանությունը՝ կյանքի ճանապարհ և լույս։


որովհետև նրա ոտքերը դեպի մահ են տանում, նրա քայլերը՝ դեպի դժոխք, հաստատուն չեն նրա հետքերը,


Նա իր տունը դրեց մահվան մոտ, իր շավիղները՝ դժոխքի մոտ, երկրածինների հետ։


Մի՛ հանդիմանիր չարերին, որ քեզ չատեն, հանդիմանի՛ր իմաստունին, և կսիրի քեզ, հիմարին, և նա ավելի կատի քեզ։


Իմ բարկությունից հուր է բորբոքվել։ Դա կայրի մինչև դժոխքի խորքերը, կլափի հողն ու նրա բերքը, կբորբոքի լեռների հիմքերը։


Արդարների ճանապարհները ծագող լույսի են նման, որ առաջնորդում են և լուսավորում, մինչև օրը լուսավոր դառնա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ