Հուդան պատասխանեց Իսրայելին՝ ասելով. «Որովհետև արքան մեզ ավելի հարազատ է։ Եվ ինչո՞ւ եք դժգոհ այդ բանի համար։ Մի՞թե արքան մեզ կերակրել է կամ մեզ պարգևնե՞ր է տվել և կամ մեր բե՞ռն է կրել»։
ԱՌԱԿՆԵՐ 15:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բարկացող մարդը կռիվ է հարուցում, իսկ երկայնամիտը խաղաղեցնում է եկող կռիվը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բարկացկոտ մարդը վեճ է հրահրում, իսկ համբերատարը հանգստացնում է վեճը։ |
Հուդան պատասխանեց Իսրայելին՝ ասելով. «Որովհետև արքան մեզ ավելի հարազատ է։ Եվ ինչո՞ւ եք դժգոհ այդ բանի համար։ Մի՞թե արքան մեզ կերակրել է կամ մեզ պարգևնե՞ր է տվել և կամ մեր բե՞ռն է կրել»։
Ատելություն է գրգռում հակառակությունը, բայց սերը պարուրում է նրանց, ովքեր չեն հակառակվում։
Բարկությունը կործանում է իմաստուններին։ Քաղցր պատասխանը մեղմացնում է սրտմտությունը, իսկ խիստ խոսքը բարկություն է բարձրացնում։
Խաբեբա մարդը չարիքներ է նյութում, չարությամբ նենգության լապտերներ է բորբոքում և բարեկամներին բաժանում է իրարից։
Անզգամ մարդը հակառակություն է փորում. հեզ մարդը դադարեցնում է մեղքերը, իսկ բարկասիրտ մարդը խորացնում է մեղքերը։
Եթե իշխանավորը զայրանա քեզ վրա, տեղիցդ չշարժվես, քանի որ քաղցր աղաչանքը կարող է կանխել ծանր սխալները։