Այդ օրը Իսահակի ծառաները եկան և նրան հայտնեցին իրենց փորած ջրհորի մասին՝ ասելով. «Ջուր չգտանք» [𝕸 Ջուր գտանք]։
ԱՌԱԿՆԵՐ 13:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ծույլը միշտ կարիքի մեջ պիտի մնա, իսկ ժրաջան ձեռքը լուծում կգտնի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ծույլի անձը փափագում է և ոչինչ չունի, իսկ աշխատասերների հոգին կհագենա։ |
Այդ օրը Իսահակի ծառաները եկան և նրան հայտնեցին իրենց փորած ջրհորի մասին՝ ասելով. «Ջուր չգտանք» [𝕸 Ջուր գտանք]։
և եթե թողնես այն, խոպան կդառնա, ամենուր մոլախոտ կաճի, կմնա լքված, գետնին կթափվեն նրա պատի քարերը,
Երբ ծույլին ուզում ես տեղ ուղարկել, ասում է. «Առյուծ կա ճանապարհին, հրապարակում՝ սպանողներ»։
Երանելի է այն մարդը, որ կլսի ինձ, և այն մարդը, որ կպահի իմ ճանապարհները, իմ դռների մոտ հարատև կտքնի և կպահպանի իմ դռների մուտքերը։
Քո Աստվածն ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան, ու կլինես ինչպես ջրարբի պարտեզ, ինչպես աղբյուր, որից ջուրը չի պակասի։
Ո՞վ է ճշտել Հակոբի սերնդի թիվը, ո՞վ է հաշվել Իսրայելի տոհմերը։ Երանի՜ ես մեռնեի այդ արդար մարդկանց հետ, և իմ զավակները նրա զավակների պես լինեին»։
Գնացե՛ք, աշխատե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի, որը մնում է հավիտենական կյանքի համար, և որը Մարդու Որդին կտա ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստված»։
Եվ մենք ցանկանում ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը նույն փութաջանությունը ցուցաբերի, որպեսզի ձեր հույսը մինչև վերջ հաստատ մնա։
վերադարձան Հեսուի մոտ ու ասացին. «Այս ամբողջ ժողովուրդը թող չգնա, այլ երկու կամ երեք հազարի չափ մարդիկ թող գնան և պաշարեն քաղաքը։ Ամբողջ ժողովրդին այնտեղ մի՛ տար, որովհետև նրանք քիչ են»։