Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 20:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Ծույլը թեև նախատվում է, բայց չի ամաչում, ինչպես նա, ով ցորեն է փոխ առնում ամռանը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Ձմեռը ծույլը չի հերկի. հունձքի ժամանակ կփնտրի, բայց չի ունենա։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 20:4
14 Խաչաձեւ Հղումներ  

Ծույլ ձեռքերը աղքատություն են բերում, ժրաջանների ձեռքերը՝ հարստություն։


Ծույլը միշտ կարիքի մեջ պիտի մնա, իսկ ժրաջան ձեռքը լուծում կգտնի։


Ծուլությունը հատուկ է կանացի տղամարդուն, ծույլ մարդը քաղցած կմնա։


Ով պարապ ձեռքերը ծոցում է թաքցնում, ձեռքը նույնիսկ իր բերանը թող չտանի։


Մարդու սրտի խորհուրդը նման է խոր ջրի, իմաստուն մարդը քամում է այն։


Ցանկությունները սպանում են վատին, քանզի նրա ձեռքերը հոժար չեն որևէ բան գործելու։


Եթե այդպես անես, ապա պիտի գա քո աղքատությունը իբրև ճամփորդ, և կարիքը՝ իբրև արագավազ սուրհանդակ։ (1) Որդին, որ զգուշանում է խոսքից, կորստյան չի մատնվի, քանզի նա խնամքով է ընդունում այն։ (2) Թագավորի լեզվից ոչ մի սուտ խոսք թող դուրս չգա. ո՛չ իսկ խաբեություն։ (3) Թագավորի լեզուն սուր սուսեր է, ոչ թե մարմնեղեն, ով որ նրան մատնվի, կխորտակվի։ (4) Եթե նրա բարկությունը բորբոքվի, մարդկանց կկործանի հոդերով հանդերձ, կփշրի մարդկանց ոսկորները և իբրև բոց կայրի, և արծիվների բույների մեջ լեշի պես կլինեն։ (5) Երկնչի՛ր իմ խոսքերից, որդյա՛կ, և երբ դրանք ընդունես, զգույշ կլինես։


Մրջյունի մո՛տ գնա, ո՛վ ծույլ, քննի՛ր նրա ընթացքը և նրանից ավելի իմաստո՛ւն եղիր.


Քամուն նայողը սերմ չի ցանի, ամպին նայողը հունձ չի անի,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ