Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։
ԱՌԱԿՆԵՐ 12:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով մշակում է իր հողը, պիտի հագենա հացով, իսկ ով նանրության հետևից է գնում, պակասամիտ է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իր հողը մշակողը հացով կկշտանա, բայց դատարկ բաների ետևից վազողը պակասամիտ է։ |
Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։
Մի բան խնդրեցի Տիրոջից և նույնն եմ աղաչում. Տիրոջ տան մեջ բնակվեմ կյանքիս բոլոր օրերին, Տիրոջ վայելչությունը տեսնեմ Եվ մշտապես լինեմ նրա տաճարում։
Որդյա՛կ, ինձնից սովորի՛ր զորավոր պատգամներ՝ քո տան ապրուստի և քո բարեկամների ապրուստի համար։
Թողե՛ք անզգամությունը, և դուք կապրեք, իմաստությո՛ւն փնտրեք, և դուք կփրկվեք, գիտությա՛մբ ուղղեք հանճարը և ճի՛շտ ըմբռնեք խրատը»։
իմ հոգու տկարանալու ժամանակ քեզ կանչեցի, հիշեցի Տիրոջը. և թող իմ աղոթքները գան դեպի քո սուրբ տաճարը։
Ով գողանում էր, այլևս թող չգողանա, ավելին՝ թող աշխատի սեփական ձեռքերով բարիք արտադրել, որպեսզի կարող լինի տալու նրան, ով կարիքի մեջ է։
ոչ էլ որևէ մեկի հացը ձրի կերանք, այլ զօրուգիշեր ճիգ ու ջանքով աշխատում էինք, որպեսզի ձեզնից ոչ մեկի վրա ծանրություն չլինեինք։
և նրան Բահաղ Բերիթի տնից յոթանասուն արծաթ տվեցին։ Դրանցով Աբիմելեքը սրիկա և ահարկու մարդիկ վարձեց, որոնք գնացին նրա հետևից։