և ասաց նրան. «Քանի որ պատգամավորներ ես ուղարկել Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծու մոտ՝ բան հարցնելու, կարծես թե Իսրայելի մեջ չկար Աստված, որ նրանից հարցնեիր, ուրեմն այն մահճից, որի մեջ պառկել ես, չես իջնելու, այլ մեռնելու ես»։
ԱՌԱԿՆԵՐ 11:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդար որդին կյանքի համար է ծնվում, իսկ ամբարիշտը հալածում է մահը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկապես արդար մարդը կյանքի կտիրանա, իսկ չարության հետևողը դեպի իր մահն է գնում։ |
և ասաց նրան. «Քանի որ պատգամավորներ ես ուղարկել Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծու մոտ՝ բան հարցնելու, կարծես թե Իսրայելի մեջ չկար Աստված, որ նրանից հարցնեիր, ուրեմն այն մահճից, որի մեջ պառկել ես, չես իջնելու, այլ մեռնելու ես»։
Ուրեմն այժմ Տերն այսպես է ասում. “Այդ մահիճից, որի մեջ պառկել ես, չես իջնելու և դրա մեջ էլ մեռնելու ես”»։ Եղիան գնաց ու հայտնեց նրանց այդ խոսքերը։
Ունեցվածքը չի օգնի դատաստանի օրը, այլ արդարությունը կփրկի մահից։ Արդարը մեռնելով մեծ ափսոսանք է թողնում, ամբարիշտների կորուստը բիրտ ու անարգ կլինի։
Տիրոջից երկյուղը կենդանություն է մարդուն. իսկ աներկյուղը մոլորյալ շրջում է դռներին, ապրում է տեղերում, որտեղ երբեք այցելու չի ունենա։
Ով հետևում է արդարության և ողորմածության ճանապարհին, կյանք, արդարություն և փառք պիտի գտնի։
Ովքեր մեղանչում են իմ դեմ, ամբարշտանում են իրենց հոգիներում, և ովքեր ատում են ինձ, մահն են սիրում։
որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։
Արդար դատ կանեք, որպեսզի ապրեք և մտնելով ժառանգեք այն երկիրը, որ Տերը՝ Աստված, տալու է ձեզ։
Սրանով են միմյանցից տարբերվում Աստծու որդիները և սատանայի որդիները։ Ամեն ոք, ով արդարություն չի գործում, Աստծուց չէ, և նա, ով չի սիրում իր եղբորը։