Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հակոբոս 1:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, մեղքն էլ՝ հասունանալով՝ մահ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։

Տես գլուխը Պատճենել




Հակոբոս 1:15
21 Խաչաձեւ Հղումներ  

Նա պատրաստել է գործիքը մահվան, Իսկ իր նետերը կրակ են արձակում։


Իր մեջ ցավեր է սաղմնավորելու. սնոտի բաներ են իրեն հանդիպելու. նրա արգանդը նենգություն է ծնելու»։


բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, անպայման կմեռնեք»։


Չկա մեկը, որ արդարություն խոսի, և բացակայում է ճշմարիտ դատաստանը. հույս են դրել սնոտի բաների վրա և ունայնություն են խոսում, ցավեր են հղանում և անօրենություն ծնում։


Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, հաճելի աչքերին՝ նայելու համար և գրավիչ՝ տեսնելու համար, վերցրեց նրա պտղից, կերավ և տվեց իր ամուսնուն, որ իր հետ էր, և կերան։


Այդ ժամանակ տասներկուսից մեկը, որ Հուդա Իսկարիովտացի էր կոչվում, գնաց քահանայապետների մոտ


Տերը ճանաչված է իր արած դատաստաններով, Եվ մեղավորները կպատժվեն ըստ իրենց ձեռքի գործերի։


Դավիթը պատգամավորներ ուղարկեց, բերել տվեց նրան և մտավ նրա ծոցը։ Նա դաշտանից մաքրվել էր։ Կինը վերադարձավ իր տունը


Արդար որդին կյանքի համար է ծնվում, իսկ ամբարիշտը հալածում է մահը։


Ահա պիտի տեսնեք, ահա ամոթահար պիտի լինեք, զուր պիտի լինի ձեր հոգու զորությունը, և կրակը ձեզ պիտի այրի։


Բայց ես ձեզ ասում եմ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում շնացած կլինի նրա հետ։


Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից։


Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք լինենք իր ստեղծածների ընտիր պտուղը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ