Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Ուրեմն այժմ Տերն այսպես է ասում. “Այդ մահիճից, որի մեջ պառկել ես, չես իջնելու և դրա մեջ էլ մեռնելու ես”»։ Եղիան գնաց ու հայտնեց նրանց այդ խոսքերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Դրա համար էլ Տերն այսպես է ասում. “Քո անկողնուց, որի մեջ պառկած ես, չպիտի վայր իջնես, այլ անպատճառ պիտի մեռնես”». և Եղիան գնաց։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:4
14 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև բոլորի հոգիներն էլ իմն են՝ ինչպես հորը, այնպես էլ որդունը. ով մեղանչի, հենց ինքն էլ պիտի մեռնի։


Օձն ասաց կնոջը. «Ամենևին էլ չեք մեռնի,


բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, անպայման կմեռնեք»։


Արդար որդին կյանքի համար է ծնվում, իսկ ամբարիշտը հալածում է մահը։


և ասաց նրան. «Քանի որ պատգամավորներ ես ուղարկել Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծու մոտ՝ բան հարցնելու, կարծես թե Իսրայելի մեջ չկար Աստված, որ նրանից հարցնեիր, ուրեմն այն մահճից, որի մեջ պառկել ես, չես իջնելու, այլ մեռնելու ես»։


Տերը Իսրայելին քեզ հետ միասին մատնելու է այլազգիների ձեռքը, վաղը դու և քո որդիները պիտի ընկնեք, և Տերն Իսրայելի բանակը այլազգիների ձեռքը պիտի մատնի»։


Ամբարիշտը պիտի մերժվի իր չարիքի պատճառով, իսկ իր հոգու սրբության ձգտողն արդար կլինի։


Նրան ասացին. «Մի մարդ մեր առաջ ելավ ու ասաց մեզ. “Վերադարձե՛ք ձեզ ուղարկող արքայի մոտ և ասե՛ք նրան. այսպես է ասում Տերը. “Իսրայելի մեջ Աստված չլինելո՞ւ պատճառով եք գնում Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու։ Ուրեմն այն մահճից, որի մեջ պառկել ես, ցած չես իջնելու, մեռնելու ես”»։


Իսկ դու վեր կաց գնա՛ քո տունը. երբ քո ոտքերը քաղաք մտնեն, երեխան կմեռնի,


քանի որ Տերը նրանց մասին ասել էր՝ «Անապատում իսպառ պիտի մեռնեն»։ Եվ նրանցից ոչ ոք չմնաց, բացի Հեփոնեի որդի Քաղեբից ու Նավեի որդի Հեսուից։


Պատգամավորները վերադարձան արքայի մոտ, և նա հարցրեց. «Ինչո՞ւ եք հետ դարձել»։


Եղիան գնաց Աքաաբին ներկայանալու, իսկ Սամարիայում սաստիկ սով էր։


Եղիսեեն ասաց նրան. «Գնա ասա՛, որ կապրի, թեև Տերն ինձ ցույց է տվել, որ կմեռնի»։


Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ։ Նրա մոտ եկավ Ամովսի որդի Եսայի մարգարեն և ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Քո տան գործերը կարգի՛ դիր, քանզի դու չես առողջանալու, մեռնելու ես”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ