Քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, փառավորեմ քո անունը, և դու օրհնյալ պիտի լինես։
ԱՌԱԿՆԵՐ 10:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդարների գլխին է Տիրոջ օրհնությունը, որ հարստացնում է նրանց և չի ավելացնում նրանց սրտի տրտմությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տիրոջ օրհնությունն է, որ հարստացնում է և ցավ չի ավելացնում նրա վրա։ |
Քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, փառավորեմ քո անունը, և դու օրհնյալ պիտի լինես։
որ չեմ վերցնի քեզ պատկանող ոչ մի բան, անգամ թել կամ կոշիկի կապ, որպեսզի չասես՝ “Ես հարստացրի Աբրամին”,
Տերը մեծապես օրհնեց իմ տիրոջը, և նա մեծ մարդ դարձավ։ Նրան տվեց արջառներ ու ոչխարներ, արծաթ ու ոսկի, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր։
Այդ տարի Իսահակը սերմանեց այդ հողում և հարյուրապատիկ ավելի գարի հնձեց. Տերն օրհնել էր նրան։
Կխոսես նրա հետ ու կասես. այսպես է ասում Տերը. “Քանի որ սպանեցիր ու ժառանգեցիր նրա ունեցվածքը, ապա դրա համար այսպես է ասում Տերը. “Այն տեղում, որտեղ շներն ու խոզերը լափեցին Նաբոթի արյունը, նույն տեղում լափելու են նաև քո արյունը, և բոզերը լողանալու են քո արյան մեջ”»։
Իգաբեսը դիմեց Իսրայելի Աստծուն՝ ասելով. «Օրհնի՛ր ինձ, ընդարձակի՛ր իմ սահմանները, ձեռքդ ինձ վրա թող լինի, և իմաստությո՛ւն տուր, որ չնսեմանամ»։ Եվ Աստված նրան տվեց այն ամենը, ինչ նա խնդրել էր։
Ամասիան ասաց Աստծու մարդուն. «Հապա ի՞նչ անեմ այն հարյուր տաղանդը, որ տվել եմ Իսրայելի զորքի համար»։ Աստծու մարդն ասաց նրան. «Տերը քեզ դրանից ավելին կտա»։
Եզեկիան շատ մեծ հարստության և փառքի տիրացավ։ Նա իր համար ոսկու, արծաթի, պատվական քարերի, խնկի, զենքի ու թանկարժեք իրերի գանձարաններ շինեց։
Նա նաև քաղաքներ կառուցեց իր համար և մեծ թվով ոչխարներ ու արջառներ ունեցավ, որովհետև Տերը նրան չափազանց շատ ունեցվածք էր տվել։
«Կհանեմ դրան,- ասում է Ամենակալ Տերը,- ու կմտնի գողերի տները և նրանց տները, ովքեր սուտ կերդվեն իմ անունով. կբնակվի նրա տանը և վերջ կտա նրան, նրա փայտին ու նրա քարերին»։
Արդ, ահա բերել եմ Տիրոջ՝ ինձ տված երկրի բերքի երախայրիքը, մի երկրի, որ կաթ ու մեղր է բխեցնում”։ Եվ կթողնես դրանք Տիրոջ՝ քո Աստծու առջև ու այնտեղ երկրպագություն կանես Տիրոջ՝ քո Աստծու առջև,
Տերը՝ քո Աստվածը, քեզ կբազմացնի բարիքներով՝ քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով, քո անասունների ծնունդներով այն երկրում, որ քո հայրերի Տերը երդվել է տալ քեզ երկնքի ու երկրի ստեղծվելու օրից ի վեր։
Բայց դուք զգուշացե՛ք նզովվածից. չլինի թե ցանկանաք մի բան վերցնել այդ նզովվածից և Իսրայելի որդիների բանակը նզովքի ենթարկեք և կործանեք մեզ։