Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 24:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

35 Տերը մեծապես օրհնեց իմ տիրոջը, և նա մեծ մարդ դարձավ։ Նրան տվեց արջառներ ու ոչխարներ, արծաթ ու ոսկի, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

35 Տերը շատ է օրհնել իմ տիրոջը, և նա մեծ մարդ է։ Նրան տվել է հոտեր ու արջառներ, արծաթ ու ոսկի, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 24:35
20 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամը ծերացել էր, տարիքն առել։ Եվ Տերն օրհնել էր Աբրահամին ըստ ամենայնի։


Աբրամը շատ հարուստ էր անասուններով, արծաթով և ոսկով։


Արդարների գլխին է Տիրոջ օրհնությունը, որ հարստացնում է նրանց և չի ավելացնում նրանց սրտի տրտմությունը։


Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։


Աբրահամի մահից հետո Աստված օրհնեց նրա որդուն՝ Իսահակին։ Իսահակը բնակվեց Տեսիլքի ջրհորի մոտ։


Քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, փառավորեմ քո անունը, և դու օրհնյալ պիտի լինես։


որովհետև մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ աստվածապաշտությունն օգտակար է ամեն ինչի համար. այն ունի ավետիսը կյանքի՝ թե՛ այս և թե՛ հանդերձյալ։


Արևելքից մինչև արևմուտք Օրհնյա՜լ է Տիրոջ անունը։


Նա ուներ յոթ հազար ոչխար ու այծ, երեք հազար ուղտ, հինգ հարյուր լուծ եզ և դաշտում արածող հինգ հարյուր մատակ էշ. ուներ նաև բազմաթիվ ծառաներ։ Նա երկրի վրա մեծամեծ գործեր էր անում, ազնվագույնն էր արևելաբնակներից։


Եվ քեզ օգնեց Աստվածն իմ. նա օրհնեց քեզ օրհնությամբ երկնային, ամեն ինչով լի երկրի օրհնությամբ, ստինքի ու արգանդի օրհնությամբ,


Սարայի շնորհիվ Աբրամի հետ լավ էին վերաբերվում, և նա հոտերի, նախիրների, էշերի, ծառաների և աղախինների, ջորիների և ուղտերի տեր դարձավ։


Տիրոջից երկյուղն իմաստության սկիզբն է. նաև հարստության, փառքի և կյանքի։


Իսկ եթե այդ ծառան իր սրտում ասի՝ “Իմ տերն ուշանում է գալ”, և սկսի ծեծել ծառաներին և աղախիններին, ուտել, խմել և հարբել,


Պիտի օրհնեմ քեզ օրհնողներին, քեզ անիծողներին պիտի անիծեմ։ Քեզնով պիտի օրհնվեն աշխարհի բոլոր ժողովուրդները»։


Աբրահամն իր ողջ ունեցվածքը տվեց իր որդի Իսահակին,


Այսպես Հակոբը չափազանց հարստացավ. նա շատ ոչխարներ ու արջառներ, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր ունեցավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ