Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 28:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Տերը՝ քո Աստվածը, քեզ կբազմացնի բարիքներով՝ քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով, քո անասունների ծնունդներով այն երկրում, որ քո հայրերի Տերը երդվել է տալ քեզ երկնքի ու երկրի ստեղծվելու օրից ի վեր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Տերն առատություն կտա քեզ քո բարության համար՝ բազմացնելով քո որովայնի պտուղը, քո անասունների պտուղը և քո հողի պտուղն այն երկրում, որ Տերը երդվել է քո հայրերին՝ քեզ տալու համար։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 28:11
10 Խաչաձեւ Հղումներ  

աղերսում էի իմ կնոջը, պաղատանքներով կանչում էի ես իմ հարճերի որդիներին,


Քո կինը վայելուչ այգու պես է քո տան անկյունում, Քո որդիները՝ նորատունկ ձիթենիների պես՝ քո սեղանի շուրջը։


Արդարների գլխին է Տիրոջ օրհնությունը, որ հարստացնում է նրանց և չի ավելացնում նրանց սրտի տրտմությունը։


Իմ հայացքը ձեզ վրա կլինի, կաճեցնեմ ու կբազմացնեմ ձեզ և հաստատ կմնամ ձեզ հետ կնքած իմ ուխտին։


Տեսե՛ք, ահա ձեզ հանձնեցի այդ երկիրը. մտե՛ք ու ժառանգե՛ք այն, որը ես երդվեցի ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, տալու նրանց ու նրանցից հետո նրանց զավակներին, մի երկիր, որ մեղր ու կաթ է բխեցնում”։


Օրհնյալ կլինեն քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրները և քո ոչխարների հոտերը։


Տերը՝ քո Աստվածը, հաջողություն կպարգևի քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում՝ քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով ու քո անասունների ծնունդներով։ Տերը՝ քո Աստվածը, դարձյալ կդառնա դեպի քեզ, կուրախանա քեզ բարություն անելով, ինչպես քո հայրերի համար էր ուրախացել,


Եվ կսիրի քեզ, կօրհնի ու կբազմացնի քեզ։ Կօրհնի քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը՝ ցորենը, գինին ու յուղը, քո արջառների նախիրները, քո ոչխարների հոտերն այն երկրում, որ Տերը երդվեց տալ քո հայրերին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ