Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 26:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Արդ, ահա բերել եմ Տիրոջ՝ ինձ տված երկրի բերքի երախայրիքը, մի երկրի, որ կաթ ու մեղր է բխեցնում”։ Եվ կթողնես դրանք Տիրոջ՝ քո Աստծու առջև ու այնտեղ երկրպագություն կանես Տիրոջ՝ քո Աստծու առջև,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Արդ, ահա բերում եմ ինձ տված քո երկրի պտուղների երախայրիքը, ո՛վ Տեր”։ Դու, դրանք քո Տեր Աստծու առաջ դնելով, երկրպագություն կանես քո Տեր Աստծու առջև։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 26:10
21 Խաչաձեւ Հղումներ  

Բայց նա ասաց ինձ. «Ո՛չ, ո՛չ, իմ առաջ ծնկի մի՛ իջիր և մի՛ երկրպագիր, քանզի ես ծառայակիցն եմ քո և քո եղբայրների, որոնք պահում են այս գրքի մարգարեության խոսքը։ Աստծո՛ւն երկրպագիր»։


Արդ, ուտեք թե խմեք կամ ինչ էլ որ անելու լինեք, ամեն ինչ Աստծու փառքի՛ համար արեք։


Ուստի արդարացում չես ունենալու, ո՛վ մարդ, որ դատում ես, որովհետև ինչով ընկերոջդ դատում ես, ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ դու էլ նույնն ես գործում, ինչով որ դատում ես։


Եվ այնպես պիտի լինի, որ ամսից ամիս ու շաբաթից շաբաթ յուրաքանչյուր անձ պիտի գա Երուսաղեմում իմ առաջ երկրպագելու,- ասում է Տերը։-


Քո արդար վաստակից Տիրոջը պատվի՛ր և քո արդար արմտիքից պտո՛ւղ հանիր նրան,


Խոստովանությունն ու վայելչությունը նրա առջև են, Սրբությունն ու մեծ վայելչությունը՝ նրա սրբարանում։


Ո՞վ եմ ես, և ո՞վ է քո ժողովուրդը, որ կարողանայինք հոժարությամբ նվիրաբերել այս ամենը։ Չէ՞ որ քոնն է ամեն ինչ, և քեզնից ստացածն ենք տալիս քեզ։


Այսօր Տիրոջը՝ քո Աստծուն, ընտրի՛ր՝ քեզ Աստված լինելու։ Ընթացե՛ք նրա ճանապարհներով, պահպանե՛ք նրա օրենքներն ու կանոնները, անսացե՛ք նրա ձայնին։


Քահանան քո ձեռքից թող վերցնի զամբյուղը և այն դնի Տիրոջ՝ քո Աստծու զոհասեղանի առջև։


կվերցնես Տիրոջ՝ քո Աստծու՝ քեզ տված երկրի պտուղների երախայրիքը, կլցնես զամբյուղի մեջ և կգնաս այնտեղ, որը կընտրի Տերը՝ Աստված, իր անվան պաշտամունքի համար։


Նրանց պետք է տաս նաև քո ցորենի, քո գինու, քո յուղի առաջին բերքը, քո ոչխարների առաջին խուզից ստացած բուրդը,


Նույն կերպ կվարվես քո արջառի, ոչխարի ու էշի հետ։ Դրանք յոթ օր թող մնան իրենց մոր մոտ, իսկ ութերորդ օրը դրանք կնվիրաբերես ինձ։


Քո առաջին բերքի արդյունքը կբերես Տիրոջ՝ քո Աստծու տունը։ Գառն իր մոր կաթի մեջ չեփես»։


այլ հիշի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, որովհետև նա է քեզ ուժ տալիս այդ հարստությանը հասնելու համար, որպեսզի հաստատի իր այն ուխտը, որ երդվել է քո հայրերին, ինչպես այսօր։


Արդարների գլխին է Տիրոջ օրհնությունը, որ հարստացնում է նրանց և չի ավելացնում նրանց սրտի տրտմությունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ