Ես նկատել եմ անօրեն բաներ հերկողների. ովքեր անարդարություն ու տառապանք են սերմանում, անարդարություն ու տառապանք էլ կհնձեն։
ԱՌԱԿՆԵՐ 1:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ պատճառով նրանք կուտեն իրենց ճանապարհի պտուղները և իրենց ամբարշտությամբ կհագենան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուրեմն նրանք իրենց ճանապարհի պտղից պիտի ուտեն և իրենց խորհուրդներով կշտանան։ |
Ես նկատել եմ անօրեն բաներ հերկողների. ովքեր անարդարություն ու տառապանք են սերմանում, անարդարություն ու տառապանք էլ կհնձեն։
Բարի մարդը առատորեն պիտի ուտի արդարության պտղից, իսկ անօրեն անձինք տարաժամ պիտի կործանվեն։
չխրատվելու պատճառով նա մեռավ անխրատների հետ և զրկվեց իր կյանքի երկարությունից ու կորավ անզգամության պատճառով։
Ովքեր մեղանչում են իմ դեմ, ամբարշտանում են իրենց հոգիներում, և ովքեր ատում են ինձ, մահն են սիրում։
Ու ես պիտի անդրադառնամ նրանց խաբեություններին և հատուցեմ նրանց ըստ իրենց մեղքերի, որովհետև կանչեցի, բայց ինձ չլսեցին, խոսեցի, բայց ականջ չդրեցին, չարիք գործեցին իմ առաջ և ընտրեցին այն, ինչ ես չէի կամենում»։
նաև այն ժողովուրդը, որի համար նրանք մարգարեանում են. նրանք սրից ու սովից ընկած պիտի մնան Երուսաղեմի ճանապարհներին, թե՛ նրանք, թե՛ նրանց կանայք և թե՛ նրանց որդիներն ու դուստրերը, և նրանց թաղող չպիտի լինի. իրենց չարությունն իրենց վրա պիտի թափեմ։
Քո ապստամբությունը քեզ խրատ է լինելու, և քո չարությունները կշտամբելու են քեզ։ Խելքի կգաս ու կտեսնես, որ քեզ համար դառնաղետ է ինձ լքելը,- ասում է Տերը՝ քո Աստվածը»։ «Ես չհավանեցի քեզ,- ասում է Տերը՝ քո Աստվածը։-
Ձեր չար ընթացքի համեմատ ես կայցելեմ ձեզ,- ասում է Տերը,- կրակ կվառեմ ձեր Անտառներում, և նա ամեն ինչ կլափի իր շուրջը»։
Լսի՛ր, երկի՛ր, ահավասիկ ես այդ ժողովրդի վրա չարիքներ եմ բերելու՝ իբրև իրենց ապստամբության պտուղ, որովհետև իմ խոսքերին չանսացին և իմ օրենքը մերժեցին։
Եվ նրանց վրա թափեցի իմ զայրույթը՝ իմ բարկության հրով նրանց ոչնչացնելու։ Ըստ նրանց ճանապարհի էլ նրանց գլխին բերեցի”»,- ասում է Տերը՝ Աստված։