ԵՍԱՅԻ 66:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ4 Ու ես պիտի անդրադառնամ նրանց խաբեություններին և հատուցեմ նրանց ըստ իրենց մեղքերի, որովհետև կանչեցի, բայց ինձ չլսեցին, խոսեցի, բայց ականջ չդրեցին, չարիք գործեցին իմ առաջ և ընտրեցին այն, ինչ ես չէի կամենում»։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ4 Նույնպես ես ընտրում եմ իրենց թշվառությունները և իրենց վրա պիտի բերեմ այն բաները, ինչից նրանք վախենում են, որովհետև ես կանչեցի, և պատասխանող չկար, երբ խոսեցի, նրանք չլսեցին, արեցին այն, ինչ իմ աչքին չար էր, և ընտրեցին այն, ինչ հաճելի չէր ինձ։ Տես գլուխը |
Ուստի խոսի՛ր նրանց հետ ու ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. Իսրայելի տնից ամեն ոք, ով իր կռապաշտական խորհուրդներն իր սրտի մեջ դնի, իր անիրավությունների պատճառած տանջանքներն էլ՝ իր աչքի առաջ և գա մարգարեի մոտ՝ նրա միջոցով ինձնից պատգամ հարցնելու, ես՝ Տերս, նրան պատասխան եմ տալու ըստ այն բանի, թե ի՛նչ ունի իր մտքում,