Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 14:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 նաև այն ժողովուրդը, որի համար նրանք մարգարեանում են. նրանք սրից ու սովից ընկած պիտի մնան Երուսաղեմի ճանապարհներին, թե՛ նրանք, թե՛ նրանց կանայք և թե՛ նրանց որդիներն ու դուստրերը, և նրանց թաղող չպիտի լինի. իրենց չարությունն իրենց վրա պիտի թափեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Եվ այն ժողովուրդը, որի համար նրանք մարգարեանում են Երուսաղեմի փողոցներում, սովի և սրի պատճառով պիտի ընկնի, և թաղող չպիտի ունենան. իրենք, իրենց կանայք, նաև իրենց որդիներն ու դուստրերը։ Նրանց վրա իրենց չարությունը պիտի թափեմ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 14:16
23 Խաչաձեւ Հղումներ  

Այդ պատճառով նրանք կուտեն իրենց ճանապարհի պտուղները և իրենց ամբարշտությամբ կհագենան։


Քո որդիները տարակուսած քուն են մտել բոլոր ճանապարհների խաչմերուկներում։ Նրանք կարծես կիսեփ ճակնդեղ լինեն։ Նրանց մեջ Տիրոջ բարկությունն է լցված, նրանք խզված են Տիրոջից՝ Աստծուց։


Դրա համար էլ Աստված չի ուրախանալու նրանց երիտասարդներով, նրանց որբերին ու այրիներին չի գթալու, որովհետև նրանք ամենքն էլ անօրեն են ու չար, ամեն բերան անարդարություն է խոսում։ Այս ամենով հանդերձ Տիրոջ զայրույթը չի իջել. նրա ձեռքը տակավին բարձրացած է մնում։


«Նրանք հիվանդությամբ պիտի հյուծվեն ու մեռնեն. լաց ու կոծի արժանի չեն լինելու և ոչ էլ թաղման, այլ երկրի երեսին պիտի խայտառակվեն. սրով պիտի ընկնեն ու սովից սպառվեն, իսկ նրանց դիակները երկնքի թռչուններին և երկրի գազաններին կեր պիտի դառնան»։


Դրա համար էլ նրանց որդիներին սովի՛ մատնիր, հավաքի՛ր ու սրի ձե՛ռքը տուր նրանց. թող նրանց կանայք անզավակ ու այրի դառնան, նրանց տղամարդիկ մահվամբ կոտորվեն, իսկ նրանց երիտասարդները սրով ընկնեն պատերազմի մեջ։


Իսկ դու, Պասքո՛ր, դու և քո տան բոլոր բնակիչները պիտի գերի գնաք Բաբելոն, պիտի գնաք և այնտեղ մեռնեք ու այնտեղ էլ թաղվեք, դու և քո բոլոր բարեկամները, որոնց համար դու սուտ մարգարեություն արեցիր”»։


«Ե՛ս չեմ ուղարկել նրանց,- ասում է Տերը,- իսկ նրանք իմ անունից սուտ մարգարեություն են անում, միայն թե կորստի մատնեն ձեզ։ Դուք էլ, ձեր մարգարեներն էլ, որ ձեզ համար անտեղի ու սուտ մարգարեություն են անում, կորստյան եք դատապարտվելու»։


քո ճանապարհներն ու քո ընթա՛ցքը քեզ հասցրին այդ ամենը։ Դա է քո չարությունը, ինչպես և դառնությունը, որ հասավ սրտիդ»։


Մարգարեները սուտ մարգարեություն են անում, քահանաները ծափահարում են նրանց, և իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ի՞նչ եք անելու դրանից հետո»։


Այդ ժողովրդի դիերը կերակուր պիտի դառնան երկնքի թռչունների և երկրի գազանների համար, և մարդ չի լինելու, որ հեռու քշի նրանց։


«Այն ժամանակ,- ասում է Տերը,- Հուդայի թագավորների ոսկորները և նրանց իշխանների ոսկորները, քահանաների ոսկորները և մարգարեների ոսկորները, նաև Երուսաղեմի բնակիչների ոսկորները պիտի հանեն իրենց գերեզմաններից,


պիտի չորացնեն արևի տակ, լուսնի և բոլոր աստղերի տակ, երկնքի այն բոլոր զորությունների առաջ, որոնց սիրեցին ու ծառայեցին, որոնց հետևից ընթացան և որոնց ապավինեցին ու երկրպագեցին։ Նրանք լաց ու կոծի չեն արժանանալու, այլ երկրի երեսին նշավակ են լինելու,


քանզի մահը ձեր պատուհաններով բարձրացավ և մտավ ձեր երկիրը՝ տներից դուրս մանուկներին, իսկ երիտասարդներին հրապարակներից ջնջելու համար։


Այսպես է ասում Տերը. «Թող իմաստունն իր իմաստությամբ չպարծենա, թող հզորն իր զորությամբ չպարծենա, և թող հարուստն իր հարստությամբ չպարծենա,


Եվ այդ պատճառով մարդիկ են հավաքելու, որպեսզի գնան շրջեն երկրով մեկ, թաղեն նրանց, ովքեր մնացել են երկրի երեսին և յոթ ամիս շարունակ այն մաքրեն։


Դրա համար այսպես է ասում Տեր Տերը. «Քո կինն այդ քաղաքում կպոռնկանա, և քո որդիներն ու քո դուստրերը սրով կընկնեն, քո երկիրը լարերով կբաժանվի, դու պիղծ երկրում կվախճանվես, և Իսրայելն ամբողջությամբ կգերեվարվի իր երկրից»։


Թողե՛ք նրանց. կույր առաջնորդներ են կույրերի համար. երբ կույրն առաջնորդում է կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոսն են ընկնում»։


Եվ տաճարից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր յոթ հրեշտակներին. «Գնացե՛ք, Աստծու ցասման յոթ գավաթները թափե՛ք երկրի վրա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ