Ամուսինն ասաց. «Ինչո՞ւ ես դու այսօր գնում նրա մոտ. ո՛չ նորալուսին է, ո՛չ էլ շաբաթ»։ Նա ասաց. «Հանգստացի՛ր»։
ԱՄՈՎՍ 8:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ասում էիք. «Ե՞րբ պիտի անցնի այս ամիսը, որ շահ անենք, և այս շաբաթը, որ բացենք գանձարկղերը՝ չափը փոքրացնելու և կշիռը մեծացնելու, ստության կշռաքարեր սարքելու համար. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որ ասում եք. «Ամսագլուխը ե՞րբ պիտի անցնի, որպեսզի հացահատիկ վաճառենք, և Շաբաթը, որպեսզի ցորեն հանենք ծախելու, արդուն փոքրացնենք և սիկղը մեծացնենք և խարդախությամբ նենգենք կշեռքները։ |
Ամուսինն ասաց. «Ինչո՞ւ ես դու այսօր գնում նրա մոտ. ո՛չ նորալուսին է, ո՛չ էլ շաբաթ»։ Նա ասաց. «Հանգստացի՛ր»։
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Զգո՛ւյշ եղեք, պահե՛ք իմ շաբաթները, որովհետև դա իմ ու ձեր միջև դրված նշանն է սերնդեսերունդ, որպեսզի ճանաչեք, որ ես Տերն եմ՝ ձեզ սրբագործողը։
Եթե ազնիվ ալյուրի հաց մատուցեք ինձ, զուր է լինելու. ձեր խնկերն էլ պիղծ են ինձ համար. ձեր ամսամուտները, շաբաթները և տոնական մեծ օրերը ևս անընդունելի են ինձ. ձեր պահեցողությունն ու հանգիստը,
Եթե ոտքդ հետ քաշես և սրբության օրը քո ուզածը չկատարես, զվարճության շաբաթները համարես Աստծուն նվիրված և փառավոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես, այն ժամանակ կարող ես ապավինել Տիրոջը։
«Դու քո Աստծուն կդառնաս, ողորմություն և արդարադատություն կպահպանես և ամենայն ժամ կմերձենաս Տիրոջը՝ քո Աստծուն»։
Կշեռքները ճիշտ պետք է լինեն, կշռաքարերը՝ ճշգրիտ, չափամանները՝ ճշգրիտ, հեղուկաչափը՝ ճշգրիտ։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ հանեց եգիպտացիների երկրից։
Եվ ասացի՝ «Ի՞նչ է»։ Ասաց ինձ. «Դա չափելու գործիք է, որ ելնում է», և ասաց. «Դա նրանց անիրավությունն է ողջ երկրով մեկ»։
Եվ հրեշտակն ասաց. «Դա անիրավությունն է»։ Եվ գցեց նրան այն չափելու գործիքի մեջ ու կապարե քարը դրեց նրա բերանին։
Ասում էիք՝ “Դա չարչարանքից է”. այն դուրս կփչեմ,- ասում է Ամենակալ Տերը։ Եվ եթե ինձ հափշտակված, կաղ ու վտիտ զոհ մատուցեք, մի՞թե դրանք կընդունեմ ձեր ձեռքից,- ասում է Ամենակալ Տերը։
Փո՛ղ հնչեցրեք ձեր ուրախության օրերին, ամսվա առաջին օրերին, ինչպես նաև ողջակեզներ և փրկության զոհեր մատուցելիս, և կհիշվեք Տիրոջ առջև։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։
Ուստի ոչ ոք ձեզ թող չդատապարտի ուտելու կամ խմելու, տոնական օրերի, նորալուսնի կամ շաբաթի հարցում,
Դավիթն ասաց Հովնաթանին. «Ահա վաղը նորալուսին է, ես արքայի հետ չեմ նստի հաց ուտելու, սակայն ինձ թո՛ղ, որ մինչև երրորդ օրվա երեկոն դաշտում թաքնվեմ։