Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 19:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

36 Կշեռքները ճիշտ պետք է լինեն, կշռաքարերը՝ ճշգրիտ, չափամանները՝ ճշգրիտ, հեղուկաչափը՝ ճշգրիտ։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ հանեց եգիպտացիների երկրից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

36 Ձեր կշեռքը ճիշտ, ձեր կշռաքարը ճիշտ, ձեր հացահատիկի չափամանը ճիշտ և ձեր հեղուկաչափը ճիշտ լինեն։ Ձեզ Եգիպտոսի երկրից հանող Տերը՝ ձեր Աստվածը, ես եմ։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 19:36
11 Խաչաձեւ Հղումներ  

Կեղծ կշեռքը պիղծ է Տիրոջ առջև, իսկ արդար կշեռքն ընդունելի է նրան։


«Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։


Մեծ, կամ փոքր ծուռ կշեռքը և երկակի չափը, երկուսն էլ պիղծ են Տիրոջ առջև.


Պահպանե՛ք իմ բոլոր օրենքներն ու իմ բոլոր հրամանները և կատարե՛ք դրանք։ Ես եմ Տերը՝ Աստված”»։


առաջավորության հացի, անարյուն զոհաբերության նաշիհի, անթթխմոր բլիթների, տապակում եփվածի, յուղով հունցվածի և չափերի ու քանակների մասին։


«Արդա՛ր չափով չափեք. ձեր կշեռքը թող արդար լինի, չափը՝ արդար, կապիճը՝ արդար։


Եվ կլինի՞, որ անօրենն արդարանա կաշառքով ու նենգության կշեռքի պայուսակով.


Եվ ասացի՝ «Ի՞նչ է»։ Ասաց ինձ. «Դա չափելու գործիք է, որ ելնում է», և ասաց. «Դա նրանց անիրավությունն է ողջ երկրով մեկ»։


Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ հանեց ձեզ եգիպտացիների երկրից, լինելու ձեր Աստվածը։ Դուք սո՛ւրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։


Կշռաքարի արդարությունը Տիրոջից է. և նրա գործերը՝ արդար կշիռներ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ