Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Ամուսինն ասաց. «Ինչո՞ւ ես դու այսօր գնում նրա մոտ. ո՛չ նորալուսին է, ո՛չ էլ շաբաթ»։ Նա ասաց. «Հանգստացի՛ր»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Եվ նա ասաց. «Ինչո՞ւ ես այսօր նրա մոտ գնում. ո՛չ ամսամուտ է, ո՛չ շաբաթ»։ Կինն ասաց. «Հանգի՛ստ եղիր»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:23
9 Խաչաձեւ Հղումներ  

Նա գնաց կանչեց իր ամուսնուն և ասաց. «Ինձ մո՛տ ուղարկիր քո ծառաներից մեկին ու մի էշ, որպեսզի շտապ հասնեմ Աստծու մարդու մոտ և վերադառնամ»։


Կինը համետեց էշը և ասաց իր ծառային. «Քշի՛ր ու գնա՛, մինչև որ ասեմ՝ “Կանգնի՛ր”։ Բայց եթե քեզ ասեմ՝ “Այստե՛ղ արի”, կգաս։


Շաբաթ օրերին, ամսագլուխներին և տոներին Տիրոջը մատուցեն բոլոր ողջակեզները, ըստ նշված քանակի ու իրենց տրված հրամանի՝ մշտապես լինելով Տիրոջ առջև։


և ասում էիք. «Ե՞րբ պիտի անցնի այս ամիսը, որ շահ անենք, և այս շաբաթը, որ բացենք գանձարկղերը՝ չափը փոքրացնելու և կշիռը մեծացնելու, ստության կշռաքարեր սարքելու համար.


Փո՛ղ հնչեցրեք ձեր ուրախության օրերին, ամսվա առաջին օրերին, ինչպես նաև ողջակեզներ և փրկության զոհեր մատուցելիս, և կհիշվեք Տիրոջ առջև։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։


«Ամիսների առաջին օրերին Տիրոջը ողջակեզ կմատուցեք նախրից երկու զվարակ, մի խոյ, և մեկ տարեկան յոթ գառ։


«Շաբաթ օրը կմատուցես արատ չունեցող մեկ տարեկան երկու գառ և յուղով հունցված երկու տասներորդ գրիվ նաշիհ՝ իբրև անարյուն զոհ, և հեղման ընծան։


Դավիթն ասաց Հովնաթանին. «Ահա վաղը նորալուսին է, ես արքայի հետ չեմ նստի հաց ուտելու, սակայն ինձ թո՛ղ, որ մինչև երրորդ օրվա երեկոն դաշտում թաքնվեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ