ԱՄՈՎՍ 5:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրա համար նա, ով իմաստուն է, այն ժամանակ կլռի, քանի որ ժամանակը չար է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուստի այն ժամանակ խոհեմը լռում է, որովհետև այն չար ժամանակ է։ |
Քանի որ մարդն իր ժամանակն անգամ չգիտի, և ինչպես ձկները, որ որսվում են չար ուռկաններով, և թռչունները, որ բռնվում են թակարդների մեջ, այնպես էլ մարդկանց որդիներն են ընկնում չար ժամանակի որոգայթների մեջ, երբ այն հանկարծակի հասնում է նրանց։
որ ասեն նրան. «Այսպես է ասում Եզեկիան. “Այսօր նեղության ու նախատինքի, կշտամբանքի ու բարկության օր է, մի օր, երբ ծննդկանի երկունքի ժամն է հասել, բայց նա չի կարողանում ծննդաբերել։
Արդ, թող ոչ ոք ո՛չ դատի, ո՛չ էլ հանդիմանի. իմ ժողովուրդը, սակայն, հակառակող քահանայի է նման»։
իսկ մնացողները կվերցնեն իրենց հարազատներին և կիջնեն հանելու նրանց ոսկորներն այն տնից ու կասեն նրանց, ովքեր կանգնած կլինեն տան առաջ. «Ուրիշ բան մնա՞ց այդտեղ, քեզ մոտ»։
Դրա համար այսպես է ասում Տերը. «Ահա ես այդ ազգի դեմ փորձանքներ եմ խորհում, որոնց միջից վեր չեք հանելու ձեր պարանոցները, ո՛չ էլ իսկույն ուղիղ եք գնալու, քանի որ ժամանակը չար է»։
Զգուշացա, և իմ սիրտը զարհուրեց իմ շուրթերի աղոթքների ձայնից. դող մտավ ոսկորներիս մեջ, և փորս ներքուստ խռովվեց։ Կհանգստանամ նեղության օրը, երբ ելնեմ դեպի իմ պանդխտության ժողովուրդը։
Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք հետ մղել չարին չար օրում և ամեն բան կատարելուց հետո հաստատուն մնալ։