Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, սիրտդ թող զվարճացնի քեզ երիտասարդությանդ օրերին։ Գնա՛ քո սրտի անարատ ճանապարհով և քո աչքերի տեսածի համաձայն, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված քեզ դատաստանի պիտի ենթարկի։
ԱՄՈՎՍ 4:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Մտաք Բեթել և մեղանչեցիք, Գաղգաղայում շատացրիք մեղք գործելը, առավոտյան մատուցեցիք ձեր զոհերն ու երեք օրը մեկ՝ ձեր տասանորդները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Եկե՛ք Բեթել և հանցա՛նք գործեք, Գաղգաղայում շատացրե՛ք հանցանք գործելը և ամեն առավոտ ձեր զոհերը բերե՛ք, ամեն երեք օրը մեկ՝ ձեր տասանորդները։ |
Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, սիրտդ թող զվարճացնի քեզ երիտասարդությանդ օրերին։ Գնա՛ քո սրտի անարատ ճանապարհով և քո աչքերի տեսածի համաձայն, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված քեզ դատաստանի պիտի ենթարկի։
Իսկ դուք, ո՛վ տունդ Իսրայելի, Տերը՝ Աստված, այսպես է ասում. նախ յուրաքանչյուրդ հրաժարվե՛ք ձեր ընթացքից, ապա և լսե՛ք ինձ, իմ սուրբ անունը մի՛ պղծեք ձեր նվերներով ու ձեր ընթացքով,
Բայց դո՛ւ, Իսրայե՛լ, տգետ մի՛ եղիր, և դո՛ւ, Հուդա՛, մի՛ մտեք Գաղգաղա, մի՛ ելեք Ովնի տուն և չերդվե՛ք կենդանի Տիրոջով։
«Նրանց բոլոր չարիքները Գաղգաղայում են, քանի որ այնտեղ ատեցի նրանց իրենց ընթացքի չարության համար. իմ տնից կվտարեմ նրանց և այլևս չեմ սիրի նրանց։ Նրանց բոլոր իշխաններն ապստամբ են։
Քանի որ այն օրը, երբ Իսրայելի ամբարշտությունների համար վրեժխնդիր կլինեմ նրանից, վրիժառու կլինեմ նաև Բեթելի զոհասեղանի համար, և կփշրվեն զոհասեղանի անկյուններն ու կթափվեն գետնին։
մի՛ փնտրեք Բեթելը և Գաղգաղա մի՛ մտեք, Երդման ջրհոր մի՛ ելեք, քանի որ Գաղգաղան ամբողջությամբ կգերեվարվի, և Բեթելը չեղածի նման կլինի»։
Այդժամ վերադարձավ աշակերտների մոտ և նրանց ասաց. «Ննջե՛ք այսուհետև և հանգստացե՛ք, որովհետև ահա հասել է ժամը, և Մարդու Որդին մեղավորների ձեռքն է մատնվում։
Երրորդ անգամ եկավ և նրանց ասաց. «Այսուհետև քնե՛ք և հանգստացե՛ք, քանի որ վախճանը հասել է։ Եկավ ժամը, և ահա Մարդու Որդին մատնվում է մեղավորների ձեռքը։
որովհետև միշտ՝ գիշեր ու ցերեկ, գերեզմաններում ու լեռներում, աղաղակում էր և ինքն իրեն քարերով ծեծում։
Երբ երրորդ տարում քո ստացվածի տասանորդն առանձնացնես, երկրորդ մի տասանորդ կտաս ղևտացուն, պանդուխտին, որբին և այրուն, և թող ուտեն քո քաղաքներում և հագենան։