Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 20:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

39 Իսկ դուք, ո՛վ տունդ Իսրայելի, Տերը՝ Աստված, այսպես է ասում. նախ յուրաքանչյուրդ հրաժարվե՛ք ձեր ընթացքից, ապա և լսե՛ք ինձ, իմ սուրբ անունը մի՛ պղծեք ձեր նվերներով ու ձեր ընթացքով,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

39 Եվ դուք, ո՛վ Իսրայելի տուն,- այսպես է ասում Տեր Աստված,- թող յուրաքանչյուրդ գնա իր կուռքերին ծառայի, բայց հետո իրոք պիտի լսեք ինձ և իմ սուրբ անունն այլևս չպիտի պղծեք ձեր ընծաներով և ձեր կուռքերով։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 20:39
21 Խաչաձեւ Հղումներ  

Եղիսեեն ասաց Իսրայելի արքային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, գնա՛ քո հոր ու քո մոր մարգարեների մոտ»։ Իսրայելի արքան նրան ասաց. «Մի՞թե Տերը երեք թագավորներիս կանչեց, որ մեզ հանձնի մովաբացիների ձեռքը»։


Ամբարիշտների զոհերը պիղծ են Տիրոջ առջև, քանզի անօրենությամբ են մատուցում նրանք։


Բայց անօրենը, որ ինձ եզ է զոհաբերում, նույնն է, թե մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նույնն է, թե շուն է մորթում, իսկ նա, որ նաշիհ է ընծայաբերում, նույնն է, թե խոզի արյուն է թափում, իսկ նա, որ հիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նույնն է, թե հայհոյում է։ Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները և իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին։


նա ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսա՞ր իմ գահավորակի տեղը, իմ ոտնահետքերի տեղը. դրանցով է հավիտյան ապրելու անունս Իսրայելի մեջ։ Իսրայելի զավակներն այլևս չեն պղծելու իմ սուրբ անունը, ո՛չ իրենք, ո՛չ նրանց առաջնորդներն իրենց պոռնկությամբ, ո՛չ էլ նրանց միջի իշխանները՝ իրենց սպանություններով,


Եփրեմը հաղորդ դարձավ կուռքերին, իր անձին գայթակղություն բերեց։


իսկ մնացողները կվերցնեն իրենց հարազատներին և կիջնեն հանելու նրանց ոսկորներն այն տնից ու կասեն նրանց, ովքեր կանգնած կլինեն տան առաջ. «Ուրիշ բան մնա՞ց այդտեղ, քեզ մոտ»։


«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային։


Աստված էլ երես դարձրեց և նրանց մատնեց երկնքի զորությունների պաշտամունքին, ինչպես որ գրված է մարգարեների գրքում. “Ո՛վ Իսրայելի տուն, մի՞թե անապատում քառասուն տարի զոհեր ու պատարագներ մատուցեցիք ինձ,


Դրա համար էլ Աստված նրանց մոլորության ներգործությանն է ենթարկում, որ հավատան ստին,


Իսկ եթե ձեզ համար հաճելի չէ պաշտել Տիրոջը, ապա այսօր որոշե՛ք, թե ո՛ւմ եք պաշտելու. գետի այն կողմի ձեր հայրերի՞ աստվածներին, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Իսկ ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտում, որովհետև նա սուրբ է»։


Գնացե՛ք, աղաղակե՛ք այն աստվածներին, որ ձեզ համար ընտրեցիք, թող նրանք փրկեն ձեզ ձեր նեղության ժամանակ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ