Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 26:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Երբ երրորդ տարում քո ստացվածի տասանորդն առանձնացնես, երկրորդ մի տասանորդ կտաս ղևտացուն, պանդուխտին, որբին և այրուն, և թող ուտեն քո քաղաքներում և հագենան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Երբ երրորդ տարում՝ տասանորդի տարում, քո արդյունքների բոլոր տասանորդները տաս վերջացնես և այն տաս ղևտացուն, օտարականին, որբին ու որբևայրուն, և նրանք քո քաղաքներում ուտեն ու հագենան,

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 26:12
11 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի որդիների տասանորդները, որ հատկացնելու են Տիրոջն իբրև տուրք, տվեցի ղևտացիներին՝ որպես ժառանգություն։ Դրա համար էլ ասացի, որ նրանք ժառանգություն չպիտի ունենան Իսրայելի որդիների մեջ»։


Հողի բերքի՝ ցանքսի արդյունքի և ծառերի պտուղների մեկ տասներորդ մասը Տիրոջն է պատկանում՝ իբրև Տիրոջ սրբություն։


Ով անարգում է աղքատին, մեղք է գործում, իսկ ով ողորմում է աղքատին, երանելի է։


Ղևիի զավակներից նրանք, որ քահանայություն են ստանում, ըստ Օրենքի՝ իրավունք ունեն տասանորդ վերցնելու ժողովրդից, այսինքն՝ իրենց եղբայրներից, թեկուզ վերջիններս Աբրահամի զավակներ լինեն։


Քո տոնին կուրախանաք դու, քո տղան ու դուստրը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքում բնակվող ղևտացին, պանդուխտը, որբն ու այրին։


Եվ, այսպես ասած, Ղևին իսկ, որ տասանորդներ էր առնում, Աբրահամի միջոցով տասանորդ տալու ենթարկվեց,


Երբ բերքը ստանաք, մեկ հինգերորդ մասը կտաք փարավոնին, իսկ չորս հինգերորդը թող ձերը լինի իբրև հողի սերմացու և սնունդ՝ ձեզ, ձեր ընտանիքի բոլոր անդամների ու ձեր երեխաների համար»։


Հովսեփը նրանց համար օրենք սահմանեց, որ մինչև այսօր էլ գործում է եգիպտացիների երկրում. բերքի մեկ հինգերորդ մասը տուրք տալ փարավոնին, բացի քրմական հողերից, որոնք փարավոնին չէին պատկանում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ