Հակոբի մյուս որդիները հարձակվեցին վիրավորների վրա և կողոպտեցին այն քաղաքը, որտեղ պատվազրկել էին իրենց քրոջը՝ Դինային։
ԱՄՈՎՍ 3:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրա համար Տերը՝ Աստված, այսպես է ասում Տյուրոսին. «Այդ երկիրը, որ քո շուրջն է, կավերվի, և քեզնից կվերանա քո ամբողջ զորությունը, և կկողոպտվեն քո գավառները»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրա համար Տեր Աստված այսպես է ասում. «Թշնամի՜ն պատել է երկրի շուրջը։ Նա քեզնից պիտի խլի քո ուժը, և քո ամրոցները պիտի կողոպտվեն»։ |
Հակոբի մյուս որդիները հարձակվեցին վիրավորների վրա և կողոպտեցին այն քաղաքը, որտեղ պատվազրկել էին իրենց քրոջը՝ Դինային։
Ասորեստանի արքա Փուան հարձակվեց Իսրայելի վրա։ Մանայեմը Փուային հազար տաղանդ արծաթ տվեց, որպեսզի նա իրեն աջակից լինի, և Մանայեմն իր թագավորությունն իր ձեռքում պահի։
Իսրայելի արքա Փակեեի օրոք եկավ Ասորեստանի Թագղաթփաղասար արքան, գրավեց Այինը, Կաբեելը, Բեթմաաքան, Հանոքը, Կենեզը, Ասորը, Գաղաադը, Գալիլեան ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին քշեց Ասորեստան։
այրեց Տիրոջ տունը, կործանեց Երուսաղեմի պարիսպը և նրա մեջ եղած ապարանքները հրո ճարակ դարձրեց, ոչնչացրեց ամեն մի գեղեցիկ անոթ։
Եվ չիմացավ իր գալիք եղեռնը,- ասում է Տերը,- քանի որ անօրենություն և թշվառություն էին գանձում իրենց գավառներում»։
Եվ կոչնչացնեմ ձմեռային ապարանքներն ամառային ապարանքների վրա, կանհետանան փղոսկրյա ապարանքները, և շատ ուրիշ ապարանքներ կկործանվեն»,- ասում է Տերը։
ուրախանում էիք ոչինչ բաներով. որ ասում էին. «Մեր քաջությամբ չէ՞ր, որ զորություն ունեցանք»։
Քանի որ Տերը երդվեց իր անձով, և Տերը՝ Զորությունների Աստվածը, ասում է. «Գարշելի կդարձնեմ Հակոբի ամբողջ հպարտությունը, կատեմ նրա երկրները և կվերացնեմ նրա քաղաքները՝ բոլոր բնակիչներով»։