ԱՄՈՎՍ 2:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կրակ կուղարկեմ Հուդայի վրա, և կուտի Երուսաղեմի հիմքերը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այլ ես կրակ պիտի գցեմ Հուդայի վրա, և այն պիտի լափի Երուսաղեմի պալատները»։ |
Իսկ եթե ինձ չլսեք, շաբաթ օրը սուրբ չպահեք, շաբաթ օրը բեռներ բարձեք և մտնեք Երուսաղեմի դռներով, ապա կրակ կվառեմ նրա դռներին, որն ամեն կողմից կլափի Երուսաղեմն ու չի հանգչի”»։
Երեսս դեպի այդ քաղաքը դարձրի՝ չարիք պատճառելու համար և ոչ թե բարիք,- ասում է Տերը.- այդ քաղաքը պիտի մատնվի բաբելացիների թագավորի ձեռքը, որը հրով պիտի այրի դա”»։
Քաղդեացիները հրով այրեցին թագավորի տունն ու ժողովրդի տները և քանդեցին Երուսաղեմի պարիսպները։
կրակի մատնեց Տիրոջ տունը և արքունի ապարանքները, քաղաքի բոլոր տներն ու բոլոր մեծամեծ պալատները հրով այրեց,
Իսրայելը մոռացավ իր Արարչին, և մեհյաններ շինեցին. Հուդան շատացրեց պարսպապատ քաղաքները, բայց կրակ կուղարկեմ նրա քաղաքների վրա, և կուտի դրանց հիմքերը»։
Դրա համար Տերը՝ Աստված, այսպես է ասում Տյուրոսին. «Այդ երկիրը, որ քո շուրջն է, կավերվի, և քեզնից կվերանա քո ամբողջ զորությունը, և կկողոպտվեն քո գավառները»։
Եվ կոչնչացնեմ ձմեռային ապարանքներն ամառային ապարանքների վրա, կանհետանան փղոսկրյա ապարանքները, և շատ ուրիշ ապարանքներ կկործանվեն»,- ասում է Տերը։
Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը. «Ահա կրակով դատաստան հրավիրեց Տեր Տերը, և լափեց բազում անդունդներ ու կերավ մի մասը։