ԱՄԲԱԿՈՒՄ 3:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սպառնալիքներով խոնարհեցրիր երկիրը և բարկությամբ կտկարացնես ազգերին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Զայրացած առաջացար երկրի վրա, բարկությամբ ոտնակոխեցիր ազգերին։ |
Թող քեզ սպասողները չամաչեն իմ պատճառով, Տե՛ր, Զորությունների՛ Տեր, Թող իմ պատճառով ամոթով չմնան նրանք, Ովքեր փնտրում են քեզ, Աստվա՛ծ Իսրայելի։
Ահա քեզ դարձրի սղոցատամ կամնասայլի նոր անիվների պես. լեռները պիտի կալսես, բլուրները պիտի մանրես, փոշու պիտի վերածես դրանք։
Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Բաբելացիների տունը պիտի կալսվի հասուն օրանի նման, մի քիչ ևս, և կգա նրա հնձի ժամանակը»։
Տերն ասում է. «Դամասկոսի երեք անօրենությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ երկաթե սղոցներով կտրատում էին գաղաադացիների հղիներին»։
և սաստիկ բարկությամբ եմ բարկացած այն ազգերի վրա, որ միասին հարձակվեցին նրանց վրա։ Քանի որ ես փոքր-ինչ բարկացել էի նրանց վրա, բայց նրանք միասին հարձակվեցին չարիքի համար”։
Իսկ Քանանի երկրում յոթ ազգեր խորտակելով՝ նրանց հողն իբրև ժառանգություն տվեց նրանց շուրջ չորս հարյուր հիսուն տարի։