Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 1:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 և սաստիկ բարկությամբ եմ բարկացած այն ազգերի վրա, որ միասին հարձակվեցին նրանց վրա։ Քանի որ ես փոքր-ինչ բարկացել էի նրանց վրա, բայց նրանք միասին հարձակվեցին չարիքի համար”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Եվ ես խիստ սրտմտած եմ խաղաղ ազգերի վրա, որովհետև երբ ես քիչ սրտմտած էի, նրանք շատացրին դժբախտությունը”։

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 1:15
28 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց կորստյան կածաններին իմ կածանները հարեցին։ Մերկացրեց Տերն ինձ իմ պատմուճանից,


Ապա և ջրերն անգամ մեզ կընկղմեին։ Մեր անձերն անցան հեղեղներով,


Եթե ընթանամ նեղությունների միջով, Կփրկես ինձ թշնամու բարկությունից. Ձեռքդ կպարզես, և քո աջը կփրկի ինձ,


Փոքր-ինչ բարկանալու պատճառով երեսս շրջեցի քեզնից, բայց մեծ ողորմությամբ հավիտենապես պիտի ողորմեմ քեզ»։ Այդպես ասաց Տերը, որ փրկեց քեզ։


Սակայն ամենքը, որ հոշոտում էին քեզ, իրե՛նք պետք է հոշոտվեն, քո բոլոր թշնամիները պիտի հոշոտեն իրենց մարմինները։ Քո անօրենությունները բազմացան ու հաճախակի դարձան. դրանք քո մեղքերի հետևանքն են։ Քեզ ավերողներն իրե՛նք պիտի ավերի ենթարկվեն, քո բոլոր ավարառուներին ես ավարի պիտի մատնեմ։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Բռնության ենթարկվեցին իսրայելացիները, ինչպես և Հուդայի որդիները, բոլորն էլ, ովքեր գերեցին նրանց, բռնությամբ պահեցին ու չկամեցան արձակել նրանց։


Բաբելոնին և քաղդեացի բնակիչներին պիտի փոխհատուցեմ այն բոլոր չարիքների համար, որ ձեր աչքի առաջ գործեցին Սիոնի նկատմամբ,- ասում է Տերը։-


«Մարդո՛ւ որդի, այն բանի համար, որ Տյուրոսը չարախնդաց Երուսաղեմի վրա ու ասաց. “Վա՜շ-վա՜շ, քանի որ ջախջախվեց, կորստյան մատնվեց Երուսաղեմը, ազգերը դեպի ինձ են դառնալու, որովհետև այն, ինչ շեն էր, ավերվեց”,-


«Վա՜յ նրանց, որ արհամարհում են Սիոնը և հույսները դրել են Սամարիայի լեռան վրա։ Հավաքեցին ազգերի իշխաններին և մտան նրանց մեջ, ո՛վ Իսրայելի տուն։


Սպառնալիքներով խոնարհեցրիր երկիրը և բարկությամբ կտկարացնես ազգերին։


Պատասխան տվեցին Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր լեռների միջև, և ասացին. «Շրջեցինք ողջ երկրով մեկ, և ահա ողջ երկիրը բնակեցված ու հանդարտ է»։


«Տերը մեծ ցասումով բարկացավ ձեր հայրերի վրա։


Եվ սրանք կլինեն այն հարվածները, որոնցով Տերը կհարվածի բոլոր ազգերին, որ զորաժողով արեցին Երուսաղեմի դեմ. նրանց մարմինները կհալվեն, մինչ իրենց ոտքերի վրա կանգնած լինեն, նրանց աչքերը կծորեն իրենց ակնակապիճներից, և նրանց լեզուները կհալվեն իրենց բերաններում։


Եվ աղաղակեց և ասաց ինձ. «Ահա, նրանք, որ ելնում են հյուսիսի երկիրը, հանդարտեցրին իմ բարկությունը հյուսիսի երկրում»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ