Հակոբին ասաց. «Տո՛ւր ինձ ճաշակելու այդ շիկապուրից, որովհետև քաղցից ուժասպառ եմ»։ Դրա համար էլ նրան Եդովմ կոչեցին։
ԱԲԴԻԱ 1:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբդիուի տեսիլքը, որ Տերը հայտնեց Եդովմի մասին. «Տերը պատգամաբեր ուղարկեց ազգերին, և լսեցինք նրա պատգամը. “Ելնենք պատերազմելու Եդովմի դեմ”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբդիայի տեսիլքը. Տեր Աստված Եդովմի մասին այսպես է ասում. «Տիրոջ կողմից լուր լսեցինք, և ազգերին դեսպան ուղարկվեց, թե՝ “Վե՛ր կացեք, որ նրա դեմ պատերազմի ելնենք”։ |
Հակոբին ասաց. «Տո՛ւր ինձ ճաշակելու այդ շիկապուրից, որովհետև քաղցից ուժասպառ եմ»։ Դրա համար էլ նրան Եդովմ կոչեցին։
Եթե ընթանամ նեղությունների միջով, Կփրկես ինձ թշնամու բարկությունից. Ձեռքդ կպարզես, և քո աջը կփրկի ինձ,
Տեսիլք եդովմացիների վրա։ Մի ձայն ինձ կանչում է Սեիր լեռան վրայից. «Պահպանե՛ք աշտարակները»։
Թող երբեք չահաբեկվեն ձեր սրտերը, մի՛ վախեցեք այն լուրերից, որ կլսեք երկրում, որովհետև նույն տարում պիտի գա մի լուր, իսկ հաջորդ տարում՝ այլ լուր, և անիրավություն պիտի լինի երկրում, խայտառակություն՝ խայտառակության վրա։
քանի որ նրանց առաջ խրամատներ կբացվեն. կանցնեն դռնով և դուրս կելնեն նրանով, թագավորն էլ կելնի նրանց առաջ, և Տերը կառաջնորդի նրանց։
Լսելու եք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր։ Զգո՛ւյշ եղեք, չխռովվեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, բայց դա դեռ աշխարհի վախճանը չէ։
Սակայն երբ լսեք պատերազմների ձայներ կամ պատերազմների լուրեր, չխռովվեք, որովհետև դրանք պետք է լինեն. բայց դա դեռ աշխարհի վախճանը չէ։