Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 51:46 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

46 Թող երբեք չահաբեկվեն ձեր սրտերը, մի՛ վախեցեք այն լուրերից, որ կլսեք երկրում, որովհետև նույն տարում պիտի գա մի լուր, իսկ հաջորդ տարում՝ այլ լուր, և անիրավություն պիտի լինի երկրում, խայտառակություն՝ խայտառակության վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

46 Եվ թող ձեր սիրտը չնվաղի, ու չվախենաք երկրում լուրը լսելիս. որովհետև մի տարի լուր է գալու, և ապա այլ տարում՝ մի լուր, և բռնություն՝ երկրում. իշխանավորն իշխանավորի դեմ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 51:46
16 Խաչաձեւ Հղումներ  

Եգիպտացիները ելնելու են եգիպտացիների դեմ, պատերազմելու են եղբայրը եղբոր, ընկերը՝ ընկերոջ, քաղաքը՝ քաղաքի, նահանգը՝ նահանգի դեմ։


Ես նրան այնպիսի մի ոգի կներշնչեմ, որ նա, մի գույժ լսելով, իր երկիրը կվերադառնա, և ես սրով նրան կոչնչացնեմ իր երկրում”»։


Եվ երբ սկսվի այս բանը, վե՛ր կացեք և ձեր գլուխները բարձրացրե՛ք, որովհետև մոտ է ձեր փրկությունը»։


Ամովնացիներն ու մովաբացիները հարձակվեցին Սեիր լեռան բնակիչների վրա, որ կոտորեն ու ոչնչացնեն նրանց։ Երբ Սեիրի բնակիչներին իսպառ բնաջնջեցին, այս անգամ էլ իրար վրա հարձակվեցին ու կոտորեցին միմյանց։


Երբ այն երեք հարյուր եղջերափողերը հնչեցին, Տերն այնպես արեց, որ ամբողջ բանակի մեջ ամեն մարդ սուրն իր ընկերոջ վրա դարձնի. և ամբողջ բանակը փախավ մինչև Բեթասետա, իսկ գնդերից մեկն էլ՝ մինչև Աբելմաուլայի բարձունքը և մինչև Տաբեթ։


Բայց դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ, դու մի՛ զարհուրիր, ո՛վ Իսրայել, քանզի ես ահա փրկելու եմ քեզ հեռաստանից, իսկ քո սերունդը՝ նրանց գերությունից։ Պիտի վերադառնա Հակոբը, դադար պիտի առնի ու ննջի, և չի լինելու որևէ մեկը, որ լլկի նրան։


Տերը հիվանդացրեց սիրտս, Ամենակալը տագնապեցրեց ինձ։


Ժանտագործ մարդուն աղտոտում է պղծությունը չար օրը և նեղ օրը, քանի դեռ չի մեռել։


Մի՛ վախեցիր, որովհետև քեզ հետ եմ. արևելքից կբերեմ քո սերունդը և արևմուտքից կհավաքեմ քեզ։


Դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- որովհետև ես քեզ հետ եմ. եթե ես բնաջնջեմ այն բոլոր ազգերին, որոնց մեջ ցրեցի քեզ, քե՛զ, սակայն, չեմ բնաջնջելու։ Քեզ արդարությամբ պիտի խրատեմ, թեև լրիվ չպիտի արդարացնեմ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ