2 Եվ Եդովմին Տերն ասաց. «Ահա քեզ սակավաթիվ դարձրի ազգերի մեջ, և դու շատ ես անարգված։
2 Ահա քեզ փոքրացրի ազգերի մեջ, դու պիտի շատ անարգվես։
Զորությունների Տերը մտածեց վերջ տալ ականավոր մարդկանց ողջ ամբարտավանությանը և երկրի երեսին անարգանքի ենթարկել բոլոր պատվավորներին։
որովհետև ահա մի փոքր ժամանակ ևս, և ես քեզ ազգերի մեջ փոքր ու մարդկանց մեջ արհամարհված կդարձնեմ։
քան բոլոր իշխանությունները։ Այն լինելու է ավելի տկար ու այլևս չի իշխելու ազգերի վրա։ Նրանց սակավաթիվ եմ դարձնելու, որպեսզի ազգերի մեջ այլևս չբազմանան։
Եվ ինձ կտեսնի իմ թշնամին, և ամոթը կպատի նրան, որ ասում էր ինձ. «Ո՞ւր է Տերը՝ քո Աստվածը»։ Իմ աչքերը կտեսնեն նրան։ Արդ, ոտքի կոխան կլինի, ինչպես ցեխը՝ ճանապարհի վրա։
Նա պիտի ժառանգի Եդովմը, որ պատկանում է իր թշնամի Եսավին։ Եվ դա Իսրայելն անելու է զորությամբ։