Եվ թող անուշահոտ պատարագ մատուցեն Տիրոջը՝ երկնքի Աստծուն և աղոթեն թագավորի ու նրա որդիների կյանքի համար։
Ա Տիմոթեոսին 2:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, ամեն բանից առաջ խնդրում եմ, որ աղոթք, խնդրանք, պաղատանք, գոհություն մատուցեք բոլոր մարդկանց համար, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ, խնդրում եմ, որ ամեն բանից առաջ աղոթեք, խնդրանք ու աղաչանք անեք, գոհություն հայտնեք բոլոր մարդկանց համար, |
Եվ թող անուշահոտ պատարագ մատուցեն Տիրոջը՝ երկնքի Աստծուն և աղոթեն թագավորի ու նրա որդիների կյանքի համար։
Իսկ ինչպե՞ս հանկարծակի ավերակ դարձան, Կործանվեցին, պակասեցին, Կորան իրենց անօրենության պատճառով
Խաղաղությա՛մբ ապրեք այդ երկրում, ուր գերեվարեցի ձեզ, այդ երկրի համար աղո՛թք արեք Տիրոջը, որովհետև նրա խաղաղությամբ ձեզ համար ևս խաղաղություն կլինի”»։
Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատվիրում մարդկանց, որ ամեն ոք ամենուրեք ապաշխարի։
Նախ գոհություն եմ հայտնում իմ Աստծուն Հիսուս Քրիստոսի միջոցով ձեր բոլորի համար, որովհետև ձեր հավատի մասին խոսվում է ամբողջ աշխարհում։
Բայց գոհություն Աստծուն, որ մեղքի ծառաներ էիք, բայց ի սրտե հնազանդվեցիք ձեզ ավանդված վարդապետության օրինակին։
Ես ձեզ ավանդեցի հատկապես այն, ինչն ինքս ընդունեցի. այն, որ Քրիստոսը մեռավ մեր մեղքերի համար՝ Սուրբ Գրքի համաձայն,
Այնպես որ աղաչեցինք Տիտոսին, որ ավարտին հասցնի օգնության այդ գործը նաև ձեր մեջ, ինչպես որ սկսել էր նախապես։
Ուստի աղաչում եմ, որ չընկճվեք ձեզ համար մեր կրած նեղությունների պատճառով. սրանք մեր փառքն են։
Անդադար աղոթե՛ք ամեն տեսակ աղոթքներով ու խնդրանքներով Հոգու օգնությամբ, և սրա համար արթո՛ւն մնացեք կատարյալ հարատևությամբ և խնդրանքներով, բոլոր սրբերի համար։
Գոհություն եմ հայտնում իմ Աստծուն ամեն անգամ ձեզ հիշելիս։ Ամեն անգամ իմ բոլոր խնդրանքների մեջ
Որևէ բանով մի՛ մտահոգվեք, այլ աղոթքներով ու աղաչանքներով՝ գոհաբանությամբ հանդերձ, ձեր խնդրանքները հայտնե՛ք Աստծուն։
Եվ Տերն ինքը թող աճեցնի և առատացնի ձեր սերը միմյանց և բոլորի հանդեպ, ինչպես որ մերն էլ՝ ձեր հանդեպ,
Եղբայրնե՛ր, պարտք ենք համարում միշտ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ պատշաճ է, որովհետև հետզհետե ավելի է աճում ձեր հավատը, և ավելի է շատանում ձեզնից յուրաքանչյուրի սերը մեկդ մյուսի հանդեպ,
Իսկ ով իսկապես այրի է և մենակ է մնացել, իր հույսն Աստծու վրա է դնում, զօրուգիշեր ժամանակն անցկացնում է աղոթքով ու խնդրանքով։
Տիրոջ ծառան չպետք է կռվի, այլ պետք է բոլորի հանդեպ հեզ լինի, կարող՝ ուսուցանելու, անոխակալ՝
ոչ ոքի չչարախոսել, չկռվել, հեզահամբույր լինել, բոլոր մարդկանց հանդեպ քաղցրություն ցուցաբերել.
Եվ մենք ցանկանում ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը նույն փութաջանությունը ցուցաբերի, որպեսզի ձեր հույսը մինչև վերջ հաստատ մնա։
Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք, քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է։