Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 29:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Խաղաղությա՛մբ ապրեք այդ երկրում, ուր գերեվարեցի ձեզ, այդ երկրի համար աղո՛թք արեք Տիրոջը, որովհետև նրա խաղաղությամբ ձեզ համար ևս խաղաղություն կլինի”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Եվ այն քաղաքի խաղաղությո՛ւնը ցանկացեք, ուր որ ես ձեզ տարագրել եմ, և նրա համար Տիրոջն աղոթե՛ք, որովհետև նրա խաղաղությամբ ձեզ խաղաղություն կլինի”։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 29:7
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ թող անուշահոտ պատարագ մատուցեն Տիրոջը՝ երկնքի Աստծուն և աղոթեն թագավորի ու նրա որդիների կյանքի համար։


Այն ամենը, ինչ հրամայեցի Տիրոջ՝ երկնքի և երկրի Աստծու տան վերաբերյալ, թող կատարվի. ոչ ոք թող չփորձի դեմ կանգնել Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տանը, որպեսզի Տիրոջ՝ Աստծու բարկությունը իմ և իմ որդու թագավորության վրա չգա։


Ամեն մարդ թող հնազանդվի իշխանությանը, որի ներքո է, որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և գոյություն ունեցող իշխանություններն Աստծուց են կարգված։


Ահա թե ինչու պետք է հնազանդվել, ոչ միայն բարկության վախից, այլև խղճի հանգստության համար։


Իշխաններն ասացին թագավորին. «Թող սպանվի այս մարդը, որովհետև այդպես նա թուլացնում է բազուկները կռվող մարդկանց, որոնք մնացել են այս քաղաքում, և բազուկները ամբողջ ժողովրդի՝ այդպիսի խոսքեր ասելով նրան. այս մարդը ոչ թե օգուտի և խաղաղության խոսքեր է ասում ժողովրդին, այլ չարության»։


Դրա համար ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում, թե նրանց ինձնից հեռու եմ վանելու ազգերի մեջ, ցրելու եմ ողջ երկրով մեկ, սակայն նրանց համար մի փոքր սրբարան եմ լինելու այն գավառներում, որտեղ մտնելու են”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ